close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արարատի մարզի Արևաբույր համայնքի ղեկավարն ու նրա ընկերը ոստիկանությունում ծեծի են ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց․ Shamshyan.com

Հասարակություն

26 Հունվարի 2021, 17:07
 Արարատի մարզի Արևաբույր համայնքի ղեկավարն ու նրա ընկերը ոստիկանությունում ծեծի են ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց․ Shamshyan.com

Հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Արարատի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ 41-ամյա Խաչատուր Գրիգորյանը և հայտնել, որ մեկ օր առաջ Մասիսի հիվանդանոցում ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները ծեծի են ենթարկել իրեն և իր ընկերոջը, որի ընթացքում էլ իր ձեռքերին ձեռնաշղթաներ են գցել, իսկ ծեծի հետևանքով էլ իր ոտքը կոտրվել է. տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Նույն օրը՝ ժամը 03։00-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ կոնքային շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց է մեկնել Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց դիմած քաղաքացին Արարատի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ 31-ամյա Ջիվան Մանուկյանն է, ով հայտնել է, որ Մասիսի ոստիկանությունում ծեծի է ենթարկվել, ինչից հետո «ձախ ոտքի զույգ ոսկրերի մետալոօստրիսինթեզից հետո» ախտորոշմամբ հետազոտման է ներկայացել Խ․Գրիգորյանը և հայտնել, որ ոստիկանության Մասիսի բաժնում ինքը նույնպես ծեծի է ենթարկվել։

Ջիվան Մանուկյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը Արարատի մարզի Արևաբույր համայնքի ղեկավարն է։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունի բաժնի հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica