close
Եղանակը Երևանում
3 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունաստանը, ի հակակշիռ Թուրքիայի, պաշտոնապես գործարք է կնքել Ֆրանսիայի հետ 18 Rafale կործանիչներ ձեռք բերելու մասին

Աշխարհ

26 Հունվարի 2021, 13:03
 Հունաստանը, ի հակակշիռ Թուրքիայի, պաշտոնապես գործարք է կնքել Ֆրանսիայի հետ 18 Rafale կործանիչներ ձեռք բերելու մասին

Հունաստանը, ի հակակշիռ Թուրքիայի, պաշտոնապես գործարք է կնքել Ֆրանսիայի հետ 18 Rafale կործանիչներ ձեռք բերելու մասին. հայտնում են հունական ԶԼՄ–ները։

Երեկ՝ տեղական ժամանակով ժամը 15:30-ին, Աթենքում Հունաստանի և Ֆրանսիայի միջև կնքվել է գործարք՝ ֆրանսիական արտադրության 18 ժամանակակից Rafale կործանիչներ ձեռք բերելու համար:

Այս ամսվա սկզբին հույն խորհրդարանականները հավանություն էին տվեցին 6 նոր և 12 օգտագործված Rafale կործանիչների գնմանը՝ մոտ 2,3 միլիարդ եվրո արժողությամբ: Մի քանի օր առաջ հայտարարվել էր, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին կայցելի Աթենք: Եվ երեկ արդեն կողմերը համաձայնագիր են ստորագրել:

Նշենք, որ Հունաստանը սկսել է համալրել իր սպառազինությունը՝ ոչ միայն օդային, այլև ցամաքային և ծովային. գլխավոր պատճառը հույն–թուրքական՝ օրըստօրե ահագնացող լարվածությունն է հունապատկան ջրերում՝ թուրքական ապօրինի գործողությունների պատճառով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica