close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շուշիի ընկնելն առեղծված է․ Սեյրան Օհանյան․ «Իրավունք»

Մամուլի տեսություն

26 Հունվարի 2021, 11:33
 Շուշիի ընկնելն առեղծված է․ Սեյրան Օհանյան․ «Իրավունք»

«Իրավունք»-ի եթերում անդրադառնալով ռուսաստանաբնակ վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանի հարցազրույցում Շուշիի հետ կապված աղմկահարույց հայտարարություններին մեզ հետ զրույցում պաշտպանության նախ կին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը հետեւյալ մասնա­գիտական կարծիքը հայտնեց.

«Շուշիի մարտական գործողու­թյունները պետք է դիտարկել ընդհանուր պաշտպանողական օպերացիայի որոշակի հատվածների հետ: Որովհետեւ ադրբեջանցիները Շու­շի հենց այնպես, միանգամից չեն հասել, այդ ճանապարհին տարբեր հատվածնե­րում՝ Հորադիզ, Հադրութ, Ջաբրայիլ, Քարինտակ, Կարմիր Շուկա եւ այլն մարտա­կան գործողություններ են ընթացել: Եվ հիմնական պատճառը, որ հակառակորդը կարողացել է հասնել Շուշի, դա այն է, որ նշված ուղղությամբ ճիշտ ղեկավարման միջոցներ չեն ձեռնարկվել: Այսինքն՝ պետք է ստեղծվեր առաջնային ղեկա­վարման կետ՝ իր բոլոր հնարավորություն­ներով՝ հակառակորդին հետախուզելու, նրան խոցելու, հակաօդային պաշտպա­նություն իրականացնելու, ճիշտ խմբավո­րումներ իրականացնելու առումով: Դա չի արվել: Պատճառը հենց դա էր, որ հակա­ռակորդը կարողացավ շրջանցել եւ լեռնաանտառային գոտիներով հասնել Շու­շի:

-Ձեր՝ հրամանատարական կետը լքելուց առաջ նման խոսակցություններ լսե՞լ եքոր պետք է նահանջելհակառակ դեպ­քում՝ «Իսկանդերը» կհարվածի:

-Նման խոսակցություններ չեն եղել, իսկ «Իսկանդերի» հարվածների ար­դյունքների մասին լսել եմ այնքանով, որ­քանով հանրությունն է լսել:

-Պարո՛ն Օհանյանկարելի է ասելոր մենք կամաթե ակամա պարարտ հող ենք նախապատրաստելոր Շուշին ընկնի:

-Գիտեք, այս գործողությունները եւ գործողությունների ընթացքում տարվող միջոցառումները բեմականացման տպա­վորություն են թողել ինձ վրա: Ես, այնտեղ լինելով, անընդհատ փորձել եմ խորհր­դատվություն տալ Արցախի ղեկավարու­թյանը, բայց դրանք մնում էին օդում: Շուշիի ընկնելն առեղծված է, այնպես որ, կարծում եմ, հետագայում լուրջ քննու­թյան կարիք կա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica