close
Եղանակը Երևանում
8 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի ԱԳՆ–ն դատապարտել է ռուս պատգամավոր Վիտալի Միլոնովին՝ երկրի վերաբերյալ հայտարարությունների համար

Աշխարհ

26 Հունվարի 2021, 10:57
 Ադրբեջանի ԱԳՆ–ն դատապարտել է ռուս պատգամավոր Վիտալի Միլոնովին՝  երկրի վերաբերյալ հայտարարությունների համար

Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից ռուս պատգամավոր Վիտալի Միլոնովին՝ Ադրբեջանի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:

«Ռուսաստանի Պետդումայի անդամ Վիտալի Միլոնովի հերթական սադրիչ քայլն ընդդեմ Ադրբեջանի լիովին հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի՝ բարձր մակարդակի հարաբերություններին:

Պետդումայի անդամի՝ նման անպատասխանատու պահվածքը, որը չի համապատասխանում Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշմանը, մեր երկրների հարաբերությունների վրա ստվեր գցելու փորձ է: Նրա ելույթը խարխլում է նաև տարածաշրջանի երկրների, այդ թվում` Ռուսաստանի ձեռնարկած քայլերը տարիներ շարունակ թշնամությունը դադարեցնելու և ժողովուրդների միջև խաղաղություն, հանգստություն և համագործակցություն ապահովելու ուղղությամբ»,– նշել է Աբդուլաևան։

Հիշեցնենք, որ Վիտալի Միլոնովը Ստեփանակերտ էր այցելել 2020-ի աշնանը՝ ռազմական գործողությունների թեժ պահին: Իր այցի ընթացքում Միլոնովը դատապարտել էր Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան Արցախի դեմ: Պետդումայի պատգամավորն այցի ընթացքում ընդգրկվել էր Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» և սպառնալիքներ է ստանում ադրբեջանցիների կողմից:

Աստղագուշակ. մարտի 7
7 Մարտի 2021, 09:58 Աստղագուշակ. մարտի 7
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica