close
Եղանակը Երևանում
8 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընդդիմությանը պակասում է լաչառ, ղժղժան, պոպուլիստ առաջնորդը. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

26 Հունվարի 2021, 10:35
  Ընդդիմությանը պակասում է լաչառ, ղժղժան, պոպուլիստ առաջնորդը. «Հրապարակ»

«Արդեն փաստ է, որ փաշինյանական իշխանությունն անկախ Հայաստանի ամենաձախողված, ամենաապազգային ու ամենահայրենաքանդ իշխանությունն է: Հասարակության մի մասը հստակ գիտակցում է, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալն օրախնդիր է, և պա­հանջում է վարչապետի հրաժարա­կանը: Մյուս մասը, թեև գտնվում է հուսահատության մեջ, զգում է, որ խաբված է, դավաճանված է, սխալվել է՝ Նիկոլին իշխանության բերելով, սակայն չի գտնում այն առաջնորդին, ում հետևից պետք է գնա և ումով պետք է փոխարինի Փաշինյանին: Խնդիրն այն է, որ վերջին տարինե­րին Փաշինյանը հասարակությա­նը սովորեցրել է «ականջներով» առաջնորդվելուն: Այդ մասսան նման է «ականջներով սիրող» կնոջ, ում ամուսինը հարբեցող է, խաղամոլ, դա­վաճան, անբան, ընտանիքի հոգսերի մասին չմտածող, բայց գիտի, թե կնո­ջը դավաճանելուց և հարբած վիճա­կում գիշերը նրա հետ ծեծուջարդ ու «դեբոշ» սարքելուց հետո ինչ լավ ու շոյիչ խոսքեր կարելի է շշնջալ նրա ականջին, որ նորից նվաճի կողակցի սերը, չկորցնի վստահությունը: Ու կինն այդ գեղեցիկ խոսքերի, սիրո կեղծ խոստովանությունների ազդե­ցությամբ շարունակում է ներել ու սի­րել ամուսնուն, ապրել նրա հետ, որի սխալների պատճառով ընտանիքը և տունը քանդվում են:

Նիկոլը նման է այդ ամուսնուն, նա Հայաստանի քաղաքացուն «հպարտ» ասելով՝ ջարդեց նրա հպարտությունը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Էլ չենք խոսում արցախցիների մասին: «Սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով, խո­նարհվում եմ բոլորիդ առաջ» ասելով՝ Փաշինյանը սպանդանոց տարավ ազգի հազարավոր երիտասարդնե­րի, մեզ հայրենազրկեց, դարձրեց թուրքի ծաղրուծանակի առարկա, մեզ հաղթողից դարձրեց պարտվող ժողովուրդ: Բայց այդ ամեն ինչից հետո սկսեց նորից հիշեցնել, որ ինքը եկել է, որ «բարելավի» մեր կյանքը, որ ինչ անում է, մեզ համար է անում, որ փրկել է տասնյակ հազարավորնե­րի կյանքը, որ ապահովում է Սյունիքի անվտանգությունը, որ եկել է քաղաքացու՝ նախկիններից վրեժ լուծելու ժամանակը և այլն...

Այսօր ընդդի­մության հարթակում կանգնածները, պայքարի առաջնորդներն այլ կարգավիճակի մարդիկ են: «Հայրենի­քի փրկության ճակատի» վարչապե­տի թեկնածու Վազգեն Մանուկյանը հավասարակշիռ, գործի մարդ է, նա չի կարող դուրս գալ և ղժղժալով հայհոյել իշխանությանը, չի կարող լաչառություն անել հրապարակի հարթակում, չի կարող պոպուլիստական ելույթներ ունենալ և ոսկե սա­րեր խոստանալ: Այդպիսի մարդ, հավանաբար, չկա այսօրվա ընդդի­մության մեջ: Ուստի «ականջներով սիրող» հասարակությունը սպասում է, որ մի նոր լաչառ ու պոպուլիստ «Նիկոլ» դուրս կգա, կշոյի իր լսողա­կան համակարգը, ու այսօրվա Նիկոլին իրենք կփոխարինեն մեկ այլ «Նիկոլով»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ԱԶԴ
8 Մարտի 2021, 12:30 ԱԶԴ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica