close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն ակտիվանում է․ նա հանդիպումների շարք է սկսել․ «Փաստ»

Մամուլի տեսություն

26 Հունվարի 2021, 08:48
 ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն ակտիվանում է․ նա հանդիպումների շարք է սկսել․ «Փաստ»

«Երեկ երեկոյան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրեց, որ Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կրկին ակտիվացնում է իր ներքաղաքական շփումները, և նշյալ հանդիպումը միակը չի լինելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքը հանդիպումների շարքի մասին է. նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների հետ:

Թե ինչ հարցեր են քննարկվում ու քննարկվելու պաշտոնական օրակարգից դուրս, դժվար է ասել, սակայն, ըստ ամենայնի, խոսքը թե՛ ռազմագերիների, թե՛ տարածաշրջանային վերադասավորումների և թե՛ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica