close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամստերդամում անկարգություններից հետո ձերբակալվածների թիվը հասել է 190-ի

Աշխարհ

25 Հունվարի 2021, 18:37
 Ամստերդամում անկարգություններից հետո ձերբակալվածների թիվը հասել է 190-ի

Ամստերդամում առնվազն 190 մարդու են ձերբակալել անկարգություններին մասնակցելու կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում կառավարության միջոցառումների դեմ սկսված ցույցերի ժամանակ: Այդ մասին հաղորդել է քաղաքի ոստիկանությունը: Ինչպես ավելի վաղ գրել է NL Times հրատարակությունը, Նիդեռլանդների մայրաքաղաքում եւ Էյնդհովենում ոստիկանությունն ուժ է կիրառել բողոքողներին ցրելու համար:

Ուժայիններն օգտագործել են ջրանետեր եւ մահակներ, իսկ Էյնդհովենում կիրառել են արտասվաբեր գազ: Ինչպես հաղորդել է NOS հեռուստաալիքը, ժամը 21:00-ին (Երեւանի ժամանակով 24:00-ին) պարետային ժամ մտցնելուց հետո տասը բնակավայրերում սկսվել են անկարգություններ: Տեղերում տարածել են ոստիկանության հատուկ ուժերի: Հելմոնդ քաղաքում հավաքվել են մի քանի տասնյակ երիտասարդներ, բողոքողները ուժայինների վրա նետել են ճեյթռուկներ եւ քարեր: Վենլոյում անհայտ անձինք կոտրել են մի քանի խանութների ցուցափեղկեր, իսկ մի շարք քաղաքներում ցուցարարները հրկիզումներ են կազմակերպել:

Ավելի վաղ Նիդեռլանդներում մինչեւ փետրվարի 9-ը երկարացվել էր գործնականում լիակատար լոքդաունի գործողությունը, որը սահմանվել էր դեկտեմբերի կեսերին: Երկրում չեն աշխատում խանութները, բացի առաջին անհրաժեշտության մթերքներ եւ ապրանքներ վաճառող առեւտրի կետերից: Նաեւ փակ են ռեստորաններն ու սրճարանները, թանգարաններն ու թատրոնները, կենդանաբանական այգիներն ու ատրակցիոն պարկերը, կազինոներն ու սաունաները, լողավազանները, մարզասրահները, վարսավիրանոցները, գեղեցկության սրահներն ու տատու-սրահները: Դեկտեմբերի 16-ից ի վեր բոլոր ուսումնական հաստատություններն աշխատում են հեռավար: Նախօրյակին երկրում սկսել է գործել պարետային ժամը: Ժամը 21:00-ից մինչեւ 04:30-ը փողոցներում չի կարելի գտնվել առանց որեւէ հիմնավորումների: Ոստիկանությունն առաջին գիշերվա արդյունքներով 25 մարդ է ձերբակալել խախտումների պատճառով եւ ավելի քան 3,6 հազար տուգանք նշանակել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica