close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այն բացասականը, որ կար, ավելի զզվելի ձեւով ընկալվեց, դրան գումարվեց ապաշնորհ ղեկավարումը. Սամվել Հարությունյան

Քաղաքական

25 Հունվարի 2021, 18:22
 Այն բացասականը, որ կար, ավելի զզվելի ձեւով ընկալվեց, դրան գումարվեց ապաշնորհ ղեկավարումը. Սամվել Հարությունյան

Եթե մարդ ի վիճակի է զարմանալու, ապա դա նշանակում է՝ նա դեռ ապրում է, զարմանալն անվերջ կատեգորիա է, ես վերջին անգամ զարմացա, երբ հայտարարվեց, որ մեր Շուշին ադրբեջանական քաղաք է, ապշեցի, որ դա հնչեց մեր երկրի վարչապետի շուրթերից: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ հավաքի ժամանակ իր ելույթում նշեց ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության կոմիտեի նախկին նախագահ Սամվել Հարությունյանը:

«Մենք բոլորս այնպիսի վիճակում ենք գտնվում, թվում է, թե ողնաշարը կոտրվեց եւ վերականգնել հնարավոր չէ, բայց մի շատ կարեւոր բան ասեմ՝ եղել են բազմաթիվ երկրներ, պետություններ, որոնք ծայրահեղ ծանր վիճակում գտնվելով, պարտություն կրելով, կարողացել են ուղղել իրենց ողնաշարը եւ հետագայում գրանցել շատ բուռն հաջողություններ»,- ասաց նա:

Նա հարց հնչեցրեց՝ արդյոք այն, ինչ տեղի ունեցավ պատահականությո՞ւն էր, թե՞ օրինաչափություն: «Այն ինչ կատարվեց մեզ մոտ, դա պատճառաբանված էր, հենց այնպես տեղի չունեցավ իշխանափոխությունը, ստեղծվել էր համապատասխան մթնոլորտ, որը բերեց իշխանափոխության, մենք բոլորս պարտավոր ենք սա գիտակցել եւ անել այնպես, որ նման բան տեղի չունենա: Այս երիտասարդները, որ եկան իշխանության, այն բացասականը, որ կար, ավելի զզվելի ձեւով ընկալվեց, ավելի զարգացավ, դրան գումարվեց ապաշնորհ ղեկավարումը եւ մենք ստացանք ղարաբաղյան երկրորդ պատերազմը, խայտառակ կապիտուլյացիայով եւ այն իրավիճակը, որն այսօր ունենք»,- նշեց նա:

Սամվել Հարությունյանի խոսքով՝ եթե մենք կարողանանք պատճառահետեւանքային կապերը ճիշտ դասավորել, ապա հնարավոր է այս իրավիճակն ուղղել: «Պատճառականության սկզբունքին հատուկ է մի շատ հետաքրքիր հատկություն․ եթե պատճառների շարքը դասավորում ես այնպես, որ հետեւանքները լինեն այնպիսին, ինչպիսին ինքդ ես ցանկանում, արդյուքնում կարող ես ստանալ ցանկալի արդյունք: Ցանկացած կառավարիչ, եթե այս տեխնիկային չի տիրապետում, նա թեկուզ ժամանակավոր հաջողություններ ունենալու պարագայում անհաջողության է մատնվելու եւ մերժվելու է, սա պետք է դաս լինի բոլորիս: Այսուհետ մենք պետք է լինենք միասնական եւ փորձենք պատրաստել այնպիսի պատճառահետեւանքային շղթա, որ ստանանք մեզ համար բաղձալի արդյունքը»,- նշեց  Հարությունյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica