close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճանապարհների բացվելը մահ է մեր հայրենիքի համար, չինական պատ է պետք նրանց հետ․ Փարավոն Միրզոյան

Հասարակություն

25 Հունվարի 2021, 12:04
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճանապարհների բացվելը մահ է մեր հայրենիքի համար, չինական պատ է պետք նրանց հետ․ Փարավոն Միրզոյան

Երկաթգծի կառուցումն ու ճանապարհների ապաշրջափակումը մեր հայրենիքի համար մահ է։ Չեն հասկանում, չեն պատկերացնում։ Սովետական, մինչեւ անգամ ստալինյան ժամանակ, երբ գնացքը Հայաստանից գնում էր Ադրբեջան, նրանք ավերում էին այդ վագոնները, նրանց հետ չի կարելի ապրել։ Թուրքի հետ բարեկամությունը միշտ բերել է մեր կործանմանը։ Yerkir.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրոզյանը։

«Մենք հո թուրքերին նոր չենք ճանաչում։ 5 հարյուր տարի է՝ թուրքերը հայ ժողովրդի մշակույթը, կյանքը ավերել են, հիմա էլ են ավերելու։ Երբ ասում են՝ նրանց հետ ընկերություն, բարեկամություն անենք, այդպիսի բան հնարավոր չէ։ Դրանք անընդունելի են։ Պետք է չինական պարիսպ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Հնարավոր բան չէ, որ մեր ժողովուրդնը ապրի նրանց հետ։ Նրանք ամեն ինչ կարող են անել քրիստոնյա հային ոչնչացնելու համար»,- նշեց նա։

Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս են իշխանությունները ադրբեջանցիների, թուրքերի հետ հարաբերությունները լավացնելու քարոզչություն տանում, փաստորեն, չե՞ն գիտակցում հնարավոր վտանգները, Միրզոյանը պատասխանեց. «Նրանք պատմություն չգիտեն։ Նրանք չեն սովորել, չեն շփվել։ Իմ պապիկը Բաքվից փախել է մի կերպ 1920 թվականին։ Չի կարելի, մենք որքան հեռու լինենք նրանցից, այդքան՝ հօգուտ մեզ։ Պատահական չասացի՝ չինական պարիսպ է պետք կառուցել, եթե ուզում ենք գոյատեւել, թե չէ նրանք մեզ կուտեն։ Հիմա էլ են նրանք պատրաստ եղեռնի»։ 

Հետաքրքրվեցինք՝ պատերազմից հետո մշակութային արժեքների պահպանման գործում ի՞նչ աշխատանք է տարվում պետական մակարդակով։ «Ոչ մի բան էլ չի արվում, ու չեն էլ կարող անել։ Չկա մշակույթի նախարարություն, ինչը շատ սխալ է։ Պատերազմի ժամանակ մշակութային հարստությունը հանում են երկրից։ Հիմա ի՞նչ եղավ՝ եկեղեցին ավերվելու է, թանգարանը ավերվելու է, մինչեւ անգամ թուրքերը վաճառում են հայկական եկեղեցիները»,- հարցին ի պատասխան ասաց Միրզոյանը։

Իսկ ի՞նչ մակարդակի վրա են պետություն եւ մշակութային գործիչ հարաբերությունները։ «Ոչ մի կապ էլ չկա, իրենց ծանոթների մի երկու սուտ գիրք տպեն, մի երկու ցուցահանդես կազմակերպեն...»,- նշեց նա։

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica