close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ Աննա Հակոբյանի ազդեցության տակ է․ առանց Աննայի Նիկոլը այլ մարդ է. Գեղամ Նազարյան (տեսանյութ)

Քաղաքական

23 Հունվարի 2021, 16:25
 Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ Աննա Հակոբյանի ազդեցության տակ է․ առանց Աննայի Նիկոլը այլ մարդ է. Գեղամ Նազարյան (տեսանյութ)

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր զոհված որդին իր ընկերների հետ սեպտեմբերի 28-ից առաջին գծում է եղել, սեպտեմբերի 29-ին է զոհվել, և գտել են մարմինը հունվարի երեքին:

Նա հայտնեց, որ «Ճշմարտությունը սերունդների համար» նախաձեռնությամբ է հանդես գալու, որը լինելու է փաստահավաք խմբի նման մի բան: «Դավիթ Տոնոյանը, հասկանալով վիճակը, երրորդ-չորրորդ օրը պետք է հրաժարական տար, քանի որ ասում էր՝ նոր պատերազմ` նոր տարածքներ: Նիկոլն իր ասածների համար պետք է պատասխան տար: Նիկոլն ուղիղ տարավ այս պատերազմը, այս պատերազմը չէր լինի, եթե Նիկոլը իր գործողություններով, հայտարարություններով չտաներ դրան: Ինքը, հայտարարելով «Արցախը Հայաստան է ու վերջ», բացեց Արցախի դարպասները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի համար»,-ասաց նա:

Գեղամ Նազարյանը նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանի արածները դիտավորություն չէին, պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տար, բայց նա նույնիսկ ներողություն չի խնդրել: Նա նշեց, որ նույնիսկ Իլհամ Ալիևը, Էրդողանը իրենց թույլ չէին տա ասել, որ Շուշին «ադրբեջանական» է: «Նիկոլ Փաշինյանը մակերեսային, դատարկ տղա է, ռոբոտ է, նա ունի զրոյական գիտելիքներ»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica