Էրդողանն ակնարկել է արաբական այբուբենին վերադառնալու մասին
Տարածաշրջան

Էրդողանն ակնարկել է արաբական այբուբենին վերադառնալու հավանականության մասին: Թուրքիայի նախագահը դարձյալ հարձակվել է Աթաթուրքի «անպտուղ և մոլեռանդ» բարեփոխումների վրա՝ նշելով, որ դրա արդյունքում թուրքերը կտրվել են իրենց պատմական ժառանգությունից, և «երիտասարդները չեն կարող նույնիսկ կարդալ իրենց պապի գերեզմանի վրայի գրությունը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքը երկրի հիմնադրումից հետո վերափոխեց երկիրը՝ այն դարձնելով աշխարհիկ և զերծ պահելով իսլամական տարրերից: Այդ գործողություններից մեկը այբուբենի՝ լատինատառ դարձնելն էր. թուրքական այբուբենի հեղինակը ծագումով հայ Հակոբ Մարթայան–Դիլաչարն է։