close
Եղանակը Երևանում
3 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական ինքնության վերացման փորձ․ Էդգար Էլբակյան

Քաղաքական

21 Հունվարի 2021, 23:19
 Հայկական ինքնության վերացման փորձ․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․

«Շուշիի մասին հայտարարությանը խորը նայեք։ Դա հակաՀայաստանի հաղթական հարվածն է կապիտուլացված Հայաստանին։ Դա հայկական ինքնության ու Արտաշես Ա-ից մինչև Մոնթե Մելքոնյան հայոց ազգային նախագծի վերացման փորձ է։ Պատկերացրե՛ք, որ հայրը որդուն պատմի, որ նախքան իրենց ընտանիքի ստեղծումը տան մայրն ընկերություն է արել հարևանի հետ՝ համբուրվելու գնալով Մոնումենտի այգի։

Փաստական առումով դա ճիշտ կլինի, բայց որ պահից ընտանիքում նման տեքստ հնչեց, այդ ընտանիքը՝ որպես գաղափար, կդադարի գոյություն ունենալ։ Չկա սրբազան գաղափար առանց տաբուների։ Եթե հայոց խորհրդարանում Շուշիի հայկականությունը «թավշյա» կասկածի տակ է դրվում, ուրեմն հայոց նախագիծը պարտված է, իսկ Հայաստանը՝ էութենական առումով օկուպացված։ Բարի՜ գալուստ Վիլայաթ-ի Էրմենիսթան…»։

 

 

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica