close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր զոհերի մեծ մասը երիտասարդներ էին, որոնցից շատերը դեռևս չէին հասցրել անգամ ընտանիք կազմել.Արտակ Զաքարյան

Քաղաքական

21 Հունվարի 2021, 17:22
 Մեր զոհերի մեծ մասը երիտասարդներ էին, որոնցից շատերը դեռևս չէին հասցրել անգամ ընտանիք կազմել.Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ  Զաքարյանը գրել է․ 

«1991թ-ից առ այսօր, արցախյան երեք պատերազմներում (1991-94թթ., 2016թ. և 2020թ. աշնանային), Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի սահմաններին մարտական հերթապահության, դիվերսիոն գործողություններում, դիրքային մարտերում և ականների պայթյունից Հայ Ժողովուրդը տվել է շուրջ 15.000 զոհեր և անհետ կորածներ՝ ներառյալ խաղաղ բնակչությունը: Ադրբեջանը տվել է շուրջ 43.500 զոհեր և անհետ կորածներ:
 
Մեր զոհերի մեծ մասը երիտասարդներ էին, որոնցից շատերը դեռևս չէին հասցրել անգամ ընտանիք կազմել: Արցախյան առաջին պատերազմում մենք աննախադեպ հաղթանակ արձանագրեցինք՝ ի հաշիվ մեր կռվող տղաների արիության, մեր ժողովրդի միասնականության ու տոկունության, մեր ռազմա-քաղաքական ղեկավարության պրոֆեսիոնալիզմի և հայրենասիրության: Առաջին պատերազմում նշանակալի էր նաև Ռուսաստանի բարյացկամ վերաբերմունքը մեր ազատամարտի նկատմամաբ, որի պատճառներից մեկն էլ Ադրբեջանի նախագահի պրոթուրքական քաղաքականությունն էր:
 
Առաջին պատրազմից հետո մենք հաշտվեցինք մեր զոհերի հետ, իմաստավորվեց նրանց քաջությունն ու անձնազոհությունը: Նրանց սերունդներն Արցախ և Հայաստանի սահմանամերձ գոտիներ այցելությամբ ներքին հպարտություն էին ապրում: Առաջին պատերազմը մեզ ազգային հերոսներ տվեց, բազմաթիվ զորահրամանատարներ աչքի ընկան, Հայաստանն ամուր նստեց համաշխարհային քաղաքական սեղանների շուրջ, Հային սկսեցին հարգանքով մոտենալ: Առաջին պատերազմը մեզ ոգի տվեց Հայոց Ազգային Բանակ ստեղծելու և զարգանալու համար: Առաջին պատերազմը Հայաստանը դարձրեց տարածաշրջանային գործոն: Առաջին պատերազմում նույնիսկ ռազմական դրություն հայտարարելու կարիք չեղավ:
 
Մեր ժողովրդի հաջորդ փորձությունը 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Համաժողովրդական միասնության, Ազգային Բանակի պաշտպանական ամուր բռունցքի, ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից քաղաքական ու դիվանագիտական ճշգրիտ գործողությունների, զինանձնակազմի հերոսությունների ու ցուցաբերած քաջության շնորհիվ հնարավոր եղավ պահպանել մեր ազդեցության գոտիներն ու ամրապնդել Հայաստանի ու Արցախի քաղաքական-դիվանագիտական դիրքերը: Միջազգային կազմակերպությունները, տարբեր պետություններ՝ մեկը մյուսի հետևից դատապարտում էին Ադրբեջանի ագրեսիան ու ռազմական ավանտյուրան:
 
Մենք շարունակեցինք մեծարել նաև ապրիլյան պատրազմի մեր զոհերին՝ հաշտվելով պատերազմի դաժան իրողությունների հետ: Հայ ժողովրդի նկատմամբ հարգանքն ու Հայաստանի դերը շարունակվեց մնալ անսասան: Ապրիլյան պատերազմում ևս ռազմական դրություն հայտարարելու կարիք չեղավ:
2020թ. աշնան պատերազմն, ի տարբերություն 2016թ. ապրիլյան պատերազմի, սպասելի էր: Այն Հայաստանի քաղաքական ղեկավարության անընդհատ կրկնվող կոպիտ սխալների ու արկածախնդրության հետևանք դարձավ: Մոտալուտ պատերազմի մասին խոսել ենք բազմաթիվ անգամներ: Այնուամենայնիվ՝ մեր ժողովուրդը կրկին բռունցքվեց, դարձավ միասնական՝ ի հեճուկս իշխանությունների պառակտիչ գործողությունների:
Արցախը կրկին դարձավ բոլորի ուշադրության միակ խնդիրը: Ազգային Բանակն արեց ինչ հնարավոր էր, ստորաբաժանումները կռվում էին քաջության ու սխրագործությունների բարձր ոգով: Սակայն, ի տարբերություն նախորդ երկու պատերազմների՝ վերջին պատերազմում Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունն անգերազանցելի էր իր շարունակվող սխալներով ու անկազմակերպ, շատ դեպքերում կասկածելի վարքով: Համաշխարհային հանրությունը լուռ էր, Թուրքիան բացահայտ անցել էր Հայաստանի դեմ պատերազմի, ոչ ոք չէր դատապարտում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ ագրեսիան, կիրառվում էին աննախադեպ քանակի արգելված զինատեսակներ:
 
Ռազմա-քաղաքական և դիվանագիտական արդյունավետ գործողությունների փոխարեն՝ Հայոց կառավարությունը զբաղված էր ստելով: Հայտարարվել էր ռազմական դրություն, որպեսզի գերագույն գլխավոր հրամանատար դառնա շարքային ստախոս լրագրողը և ամենօրյա ռեժիմով կեղծի պատերազմը: Ռազմական դրությունը նաև նրա համար էր, որպեսզի պաշտոնական կեղծիքից բացի այլ՝ կարծիքներ չհնչեին: Այսօր էլ ռազմական դրությունը նրա համար է, որպեսզի շարունակվեն հետպատերազմական դաժան հետևանքներն ու գերագույն գլխավոր հրամանատարը հետաձգի դավաճանության կասկածով պատասխանատվություն ենթարկվելու գործը:
 
Այս պատերազմի զոհերը դարձան մեր համազգային ցավի, Ազգային ողբերգության, Հայրենիքի կորստի դեմ պայքարի ելած նահատակներ: Նրանք չգիտեին, որ Հայրեիքը կարող է կորսվել նաև ղեկավարների ապաշնորհ ու դավաճան լինելով: Նրանք հավատացել ու հիմա էլ հավատում են, որ Հայ Ժողովրդի միակ փրկությունը իր հավաքական ուժի մեջ է: Նրանցից յուրաքանչյուրի հիշատակը պետք է վերարժևորենք ու միշտ փառքով պսակենք, որովհետև նրանք գնացին Հայրենիքը պաշտպանելու: Նրանք նաև զոհվեցին, որպեսզի մի ամբողջ Հայ Ժողովուրդ հասկանա, որ չի կարելի Ազգի և պետության ճակատագիրը վստահել բախտախնդիր ապիկարներին:
Հայաստանը ցավոք կորցրեց իր տարածաշրջանային ու համաշխարհային դիրքերը: Հայաստանը դարձավ անվտանգային թիրախ, գերտերությունների առևտրի առարկա: Իսկ Արցախը՝ դարձավ Հայաստանի կառավարության մատաղացու գառը:
 
Փառք ու պատիվ բոլոր ժամանակների մեր Հորոսներին: Նրանց գործն անմահ է, նրանց անուներն ապրողների սրտերում: Մենք իրավունք չունենք ընկրկելու, մենք իրավունք չունենք մեր քաղաքական միտքն ու ոգին կոտրելու: Մենք պետք է նորից վերածնվենք, վերականգնվենք ու հզորանանք՝ հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, և հանուն մեր ապագա սերունդների»:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica