close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մայր Աթոռը հաստատում է՝ պատերազմի օրերին Արցախ մեկնած հոգևորականն անհետ կորել է

Հասարակություն

21 Հունվարի 2021, 16:37
 Մայր Աթոռը հաստատում է՝ պատերազմի օրերին Արցախ մեկնած հոգևորականն անհետ կորել է

Արցախյան պատերազմում անհետ կորածների թվում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Վարչատնտեսական բաժնի փոխտնօրեն Մկրտիչ աբեղա Կարապետյանը: Նա, ի թիվս այլ հոգևորականների, մեկնել էր Արցախ, և հոկտեմբերի 20-ից մինչ օրս հայտնի չէ, թե որտեղ է հոգևոր հայրը: Այս մասին հայտնում է 168.am-ը:

Աղբյուրին լուրը հաստատել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ նշելով. «Անհետ կորած է, որևէ տեղեկություն չունենք։ Փնտրում ենք:

Հայոց բանակում ծառայում են գնդերեցներ։ Առաջին իսկ օրերից ակնհայտ էր, որ նրանց թիվը չի բավարարում՝ լուծելու իրենց առջև դրվող խնդիրները՝ հոգևոր խնամքի իրականացման և զինվորների ոգու զորացման։ Լրացնելու համար այդ պակասը՝ Արցախ ուղարկվեցին մի շարք եկեղեցականներ՝ ինչպես Մայր Աթոռի միաբանությունից, այնպես և՝ տարբեր թեմերից։ Հայր Մկրտիչը նրանցից մեկն էր, ով խրամատների մեջ մեր քաջարի զինվորականների կողքին էր»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica