close
Եղանակը Երևանում
3 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր չխոսելը հավասար է դավաճանության, քանի որ հայոց հողերը սկուտեղի վրա հանձնվում են․ Թաթուլ Պետրոսյան

Հասարակություն

21 Հունվարի 2021, 15:55
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր չխոսելը հավասար է դավաճանության, քանի որ հայոց հողերը սկուտեղի վրա հանձնվում են․ Թաթուլ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե նախքան ազատագրելը Շուշիում 90% ադրբեջանցիներ են եղել, ցինիզմ է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը մամուլի ասուլիսում։

«Հայկական մշակույթի կենտրոն Շուշին թուրքերը մտադիր են 2022 թվականին դարձնել մուսուլմանական աշխարհի մշակույթի կենտրոն և բոլոր այն մարդիկ, ովքեր այս պահին շարունակում են օժանդակել գործող դավադիր իշխանություններին, նրանք նույն քայլերի համակատարողներ են»,-ասաց նա։

Թաթուլ Պետրոսյանի համոզմամբ՝ Շուշին հանձնել են, և դա բոլորի համար պարզ է։

Շուշիի անկման մասին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խոսքին դատախազ Գևորգ Բաղդասարյանի կտրուկ արձագանքը, նրա համոզմամբ, այն փաստի հետևանք է, որ իրավապահ համակարգի աշխատակիցների մոտ է «հիստերիկ» վարքագիծ դրսևորվում, քանի որ նրանք շատ պարզ հասկանում են՝ ծառայում են «դավաճան» կառավարությանը։

«Համոզված եմ, որ ինքը փոշմանած կլինի իր վարքագծի համար։ Դա հոգեբանական վիճակ է, քանի որ նրանք համոզված են, որ ծառայում են ազգադավ իշխանությանը։ Դա ներքին համոզմունք է, որ ինքը ծառայում է ազգադավ իշխանությանը։ Իրենք գիտեն, որ ծառայում են Շուշին հանձնած մարդուն»,- նկատեց նա։

Թաթուլ Պետրոսյանի խոսքով, այսօր չխոսելը հավասար է դավաճանության, քանի որ հայոց հողերը սկուտեղի վրա հանձնվում են։ Նա նշեց, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է, որ պետք է մնալ այն դիրքերում, որտեղ կողմերը կանգնած են, բայց ի՞նչ ստացվեց՝ թշնամին չմնաց իր դիրքերում։

«Այսօրվա դրությամբ, գյուղերը հանձնելու հետևանքով, մենք ճանապարհների հետ կապված խնդիր ունենք Գորիս-Կապան ճանապարհի 24 կմ հատվածում, 5-6 կմ հատվածում խնդիր կա Տավուշում, նույնը կունենանք Տիգրանաշենի դեպքում»,- ասաց գեներալ-մայորը։

Թաթուլ Պետրոսյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, հեռանալու է, և նրա դեմ գնալ վախեցող՝ իրավապահ համակարգի աշխատակիցները պիտի համոզված լինեն, որ հանցագործները վաղ թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica