ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգի գնումը
Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Էնթոնի Բլինքենը անընդունելի է համարել Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը պետք է հաշվի առնի Անկարայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու նպատակահարմարությունը:
«Մենք պետք է նայենք առկա պատժամիջոցների ազդեցությանը և պարզենք, թե արդյո՞ք ավելին պետք է անենք, թե՞ ոչ», - ասել է Բլինքենը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր թեկնածությանը վերաբերող լսումների ժամանակ: