close
Եղանակը Երևանում
3 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր մեր երկիրը անտեր է, յուրաքանչյուր օր թուրքը հայտնվում է Վարդենիսում, Կապանում․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

16 Հունվարի 2021, 21:50
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր մեր երկիրը անտեր է, յուրաքանչյուր օր թուրքը հայտնվում է Վարդենիսում, Կապանում․ Իշխան Սաղաթելյան

Մինչև հիմա կառավարության անդամները հանձնարարություն են ստանում Վոթս ափով, Փաշինյանի լայվը, զավզակությունները դարձել են պետական տեղեկատվական աղբյուր՝ այս մարդը հետևողականորեն քանդում է պետական համակարգը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ շարժման մարզային այցելությունների ժամանակ Լոռու մարզում։

Նա նշեց պատճառները, թե ինչո՞ւ պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանը և ի՞նչ է անելու ժամանակավոր կառավարությունը։

2018թ.-ին, Սաղաթելյանի խոսքով, Հայաստանում իշխանության եկան մի խումբ մարդիկ, ովքեր ամենօրյա իրենք կազմակերպված և գիտակցված աշխատանքով քայքայեցին հայկական բանակը, թուլացրին մեր ազգային դիմադրողականությունը, երկիրը բերեցին, կանգնեցրեցին պատերազմի առաջ, պատերազմի ողջ ընթացքում ցուցաբերեցին անգործություն, դավաճանություն, պառակտեցին, ջլատեցին, թշնամանք սերմանեցին մեր հասարակության մեջ, որի հետևանքով մենք կորցրինք Արցախի 70 տոկոսը, տվեցինք 5 հազարից ավելի զոհ, 10 հազարից ավելի վիրավորներ։

Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն պայմանագիրը կնքելուց հետո իրենք հենց առաջին օրերից հայտարարում էին, որ այս իշխանության և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի՝ մեկ օր ավելի իշխանության մնալը կորուստ է մեր երկրի և պետության համար։

«Այս մարդը կառչել է իր աթոռից, պոկ չի գալիս իր աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման»,-արձանագրեց Իշխան Սաղաթելյանը։

Հայրենիքի փրկության շարժումը ներկայացրել է ճանապարհային քարտեզ՝ ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու համար։ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց դրա էությունը․ անհրաժեշտ է, որ վարչապետը տա հրաժարական, ձևավորվի անցումային, ժամանակավոր կառավարություն, որը պետք է այս կարճ՝ մեկ տարվա ժամանակահատվածում, լուծի մեր երկրի համար շատ կարևոր խնդիրներ։

Այդ կառավարությունը պետք է լինի պրոֆեսիոնալների կառավարություն, պետք է իրենց գործին գիտակ մարդկանց համախմբել, որ երկիրը դուրս բերեն այս իրավիճակից։

Ժամանակավոր կառավարությունը առաջինը՝ պետք է երկրում հաստատի հասարակական համերաշխություն, կայունություն, վերջ դնի թշնամանքին, ատելությանը։

Ապա արագ ձեռնամուխ լինի մեր հայրենիքի սահմանների պաշտպանությանը, անվտանգությանը։

«Այսօր մեր երկիրը անտեր է, յուրաքանչյուր օր թուրքը հայտնվում է Վարդենիսում, ադրբեջանցի բլոգերը հայտնվում է Կապանում․ մեր երկրի պաշտպանությունը վտանգված է»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Ժամանակավոր կառավարությունը, նրա խոսքով, շատ արագ պետք է կարգավորի մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հետ․ դա այսօր անհրաժեշտ է, պետք է ունենանք կայուն համագործակցություն մեր բարեկամ երկրների հետ։

Իշխան Սաղաթելյանը նաև առանցքային համարեց պետական ապարատի համակարգի քայքայումը կանխելը։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica