close
Եղանակը Երևանում
3 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 529 հա տարածք. ՌԴ ՊՆ

Արցախ

16 Հունվարի 2021, 14:32
 Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 529 հա տարածք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Մեկ օրում ականազերծվել է 2 հա տարած և 1,5 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման է տեղափոխվել 2 պայթյունավտանգ առարկա: Նոյեմբերի 23-ից մինչ օրս ականազերծվել է 529 հա տարածք, 200,3 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և ոչնչացվել է 23 հազար 406 առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուսաստանյան խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Յայտարարութիւն
3 Մարտի 2021, 11:31 Յայտարարութիւն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica