close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հասկանանք ընդդիմության դիրքավորումը՝ որոշում կկայացնենք. Մակունց

Քաղաքական

14 Հունվարի 2021, 19:42
 Հասկանանք ընդդիմության դիրքավորումը՝ որոշում կկայացնենք. Մակունց

«Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպումներից էր, որը սովորաբար ամսական անցկացնում ենք՝ ըստ նպատակահարմարության։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նա նշեց, որ Փաշինյանի հետ հանդիպումը նվիրված էր հունվարի 11-ի մոսկովյան այցին, ինչպես նաեւ քաղաքական թիմի առաջիկա անելիքներին. «Մոսկովյան այցի հետ կապված հիմնականում այն է, ինչ պաշտոնապես շրջանառվել է։ Առաջիկա անելիքների հետ կապված այն հատվածով, որով արդեն կլինի հրապարակային, դա իհարկե նաեւ կներկայացնենք»։

Հարցին՝ արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին քննարկում եղե՞լ է, Մակունցն ասաց. «Մենք այդ առումով այս պահին քննարկում չենք կարող ունենալ, որովհետեւ նախ պետք է հասկանալ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության դիրքավորումը, այնուհետեւ մեր որոշումը կկայացնենք ու կհրապարակենք»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica