close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Արազա» կազմակերպությունը դիմել է էթիկայի հանձնաժողով՝ քննելու ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից դեկտեմբերի 28-ին իրականացված գործողությունները

Քաղաքական

14 Հունվարի 2021, 17:49
 «Արազա» կազմակերպությունը դիմել է էթիկայի հանձնաժողով՝ քննելու ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից դեկտեմբերի 28-ին իրականացված գործողությունները

«Արազա»  հասարակական բարեգործական կազմակերպությունը դիմել է էթիկայի հանձնաժողով՝ քննելու Ազգային Ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից 2020թ. դեկտեմբերի 28-ին իրականացված գործողությունները:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ Սիսակ Գաբրիելյանը, մեքենայից դուրս գալով, հարձակվել էր խորհրդարանը շրջափակած քաղաքացիների վրա, դրան հաջորդել էր ծեծկռտուքը։ Պատգամավորը բարձրաձայն սեռական բնույթի հայոհոյանքներ էր տվել քաղաքացիներին։ Տարածված տեսանյութում երեւում է, որ Սիսակ Գաբրիելյանը, հայտնվելով ոստիկանների թիկունքում, չի դադարել վիրավորական արտահայտություններ անել եւ հարվածներ հասցնել քաղաքացիներին։

Բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք հավկիթներ էին նետել Գաբրիելյանի ուղղությամբ։ Հարուցվել էր քրեական գործ, մեկ քաղաքացու մեղադրանք էր առաջադրվել։ Հակառակ տարածված բազում տեսանյութերի՝ Հատուկ քննչական ծառայությունը միայն Սիսակ Գաբրիելյանին է ճանաչել տուժող։

Դիմումն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica