close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան շարունակում է բանակցել Ռուսաստանի հետ Ս-400-ի երկրորդ գնդի մատակարարման շուրջ. Թուրքիայի ՊՆ

Տարածաշրջան

14 Հունվարի 2021, 17:35
 Թուրքիան շարունակում է բանակցել Ռուսաստանի հետ Ս-400-ի երկրորդ գնդի մատակարարման շուրջ. Թուրքիայի ՊՆ

Թուրքիան շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ գնդի հնարավոր մատակարարումների շուրջ: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«Անկարայի համար խնդրահարույց կլինի հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության Ս-400 համակարգեր գնելուց: Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի հետ տարաձայնություններն այս թեմայով կարող են լուծվել երկխոսության միջոցով»,- Աքարին մեջբերում է A Haber հեռուստաալիքը:

Աքարը նաև հայտնել է, որ Ս-400-ը Թուրքիայում չի ունենա որևէ հատուկ տեղակայում: Ըստ նրա՝ անհրաժեշտության դեպքում համակարգերը կարող են տեղափոխվել:

Հունվարի 11-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության (UOP) ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ հանրապետություն առաքված Ս-400-ները պատրաստ են շահագործման:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica