close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը իշխանությունների հերթական ձախողումներից մեկն է, հերթական հետընթացը․ Սեյրան Օհանյան

Քաղաքական

14 Հունվարի 2021, 16:27
 Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը իշխանությունների հերթական ձախողումներից մեկն է, հերթական հետընթացը․ Սեյրան Օհանյան

Մոսկվայում հունվարի 11-ին ստորագրված փաստաթուղթը իշխանությունների հերթական ձախողումներից մեկն է, հերթական հետընթացը,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում հունվարի 11-ին տեղի ունեցավ պատերազմի ավարտից հետո առաջին եռակողմ հանդիպումը, որի արդյունքում ստորագրվեց նոր եռակողմ հայտարարություն՝ առևտրատնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ եւ այդ նպատակով որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ։ Ընդ որում՝ եռակողմ հանդիպումը որեւէ դրական արդյունք չի արձանագրել հայ ռազմագերիների վերադարձման հարցում, ինչի մասին հայտարարել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ «բանակցությունների ընթացում այդպես էլ չհաջողվեց լուծել գերիների հարցը, որն ամենազգայուն խնդիրն է հայկական կողմի համար»։ Մինչդեռ՝ նախքան Մոսկվա մեկնելը գերիների վերադարձի հարցը Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր որպես նախապայման՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման փաստաթղթի ստորագրման համար, սակայն արդյունքում հարցը լուծում չստացավ, սակայն Փաշինյանը վիճահարույց փաստաթուղթն ստորագրեց։

Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ նոր ստորագրված փաստաթուղթը կյանքի կոչվելու դեպքում Հայաստանը հայտնվելու է նոր մարտահրավերների առաջ։

«Հաղթում ենք» կարգախոսի ներքո պատերազմական գործողություններն այլ ընթացք ստացան, այսօր էլ իշխանությունը «լռում ենք» կարգախոսի ներքո մեր հանրությանը չեն մատուցում այն, ինչ անհրաժեշտ է, չեն ներկայացնում այն, ինչ ներկայացված է փաստաթղթերում»,- ասել է Ս.Օհանյանը՝ ընդգծելով. «Այդ փաստաթուղթը հերթական ձախողումներից մեկն է, հերթական հետընթացն է։

Ձախողված, պարտված իշխանությունները գտնվում են տարբեր ճնշումների տակ և կաղապարված վիճակում, շատ դեպքերում , այն իշխանությունները, որոնք նույնիսկ փորձ չունեն իրենք էլ չեն հասկանում , որ ամեն քայլ հետընթաց է»:

Ըստ Ս.Օհանյանի՝ խոսվում է ապաշրջափակման, ինչպես նաև մեր տարածաշրջանում տնտեսական նկարագրի փոփոխության մասին, բայց դա ընդամենը հեռվում երևացող մի կետ է, այն էլ այսօրվա իրավիճակում ապաշրջափակում ասվածը մութ կետ է։ Նախկին նախարարն արձանագրում է, որ «ճանապարհների բացու» ասվածն իրականում նշանակում է հերթական անգամ հայտնվել ոչ թե պատերազմական անվտանգային , այլ՝ տնտեսական և ժողովրդագրական ճնշումների տակ, այսինքն, ըստ պրն. Օհանյանի, տնտեսական ճանապարհային ենթակառույցների օգտագործումը մեզանից ավելի հզոր երկրների կողմից բերելու է մեր տնտեսության վրա ճնշման նաև։

«Այն հանգեցնելու է նաև մեր տարածաշրջանում ժողովրդագրական խնդիրների փոփոխությունների, հատկապես այն հատվածում, որտեղով այդ ճանապարհներն անցնելու են, պարզ ասած՝ գալու, խառնվելու են՝ հետագայում փոխելով ժողովրդագրական նկարագիրը, սա շատ վատ հետևանք է ունենալու»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Գեներալ-գնդապետը նկատում է՝երբ իշխանությունն ասում է, թե փաստաթղթում Մեղրի անունը չկա, Ադրբեջանի Արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող ամենամոտ երկու ճանապարհ կա ՝ մեկը Մեղրիով, մյուսը՝ Սիսիանի տարածքով- Բիչինեգով երկուսն էլ մեր տարածքով են անցնում.

«Ամենակարճ ճանապարհը՝ Մեղրին է՝ 42 կմ, մնացած բոլոր ճանապարհները շատ հեռու են, էլ չեմ ասում իրենց ներկայացրած քարտեզը, ըստ որի՝ Երևանից են այդ բոլոր ճանապարհները սկսում: Որքան էլ խելացի և պլանավորված գործենք, չեմ կարծում, որ մոտակա 15-20 տարիների ընթացքում որևէ օգուտ կունենանք» ,-ասաց Սեյրան Օհանյանը՝ վստահեցնելով, որ սրա արդյունքում, ուժային ճնշումների հետ մեկտեղ տնտեսական և ժողովրդագրական առումով հարվածների տակ ենք հայտնվելու:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica