close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փետրվարի 1-ից բարձրանում է էլեկտրաէներգիայի գինը, գազինը ևս փոփոխվելու է․ Կարեն Չիլինգարյան

Հասարակություն

14 Հունվարի 2021, 14:56
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փետրվարի 1-ից բարձրանում է էլեկտրաէներգիայի գինը, գազինը ևս փոփոխվելու է․ Կարեն Չիլինգարյան

Փետրվարի 1-ից բարձրանում է էլեկտրաէներգիայի սակագինը, արդեն իսկ խոսակցություններ կան, որ գազի սակագինը ևս փոփոխվելու է՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը «Գնաճի միտումները սպառողական շուկայում» թեմայով ասուլիսում։

Նրա համար ակնհայտ է, որ այս ծառայությունների գնի փոփոխությունը կբերի արտադրվող մի շարք ապրանքների գնաճին։

«Մինչև 400 կիլովատտ էլեկտրաէներգիա սպառողը վճարելու է նախկին գնով, իսկ 400 կիլովատտից ավելի սպառողը՝ երեք դրամով ավելի։ Սա կոչվում է դիֆերենցված սակագին։ Երկար տարիներ բարձրաձայնում ենք, որ քիչ էլեկտրաէներգիա սպառողը պետք է ավելի քիչ վճարի, շատ սպառողը՝ շատ։ Ցանկալի կլիներ, իհարկե, որ սակագինն ընդհանրապես չբարձրանար, այլ հակառակը, օրինակ՝ մինչև 400 կիլովատտ սպառողների համար սակագինը նվազեր, իսկ ավելի շատ էլէներգիա սպառողների համար նույն սակագինը մնար։ Հուսանք, որ եթե հաջորդ տարի խնդիրներ չառաջանան, սակագինը կիջնի, այլ ոչ թե կբարձրանա»,-ասաց Չիլինգարյանը։

Գազի գնի բարձրացման վերաբերյալ դեռ որևէ հստակ տեղեկություն, ըստ նրա, չունենք։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica