close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևը երկու կարևոր խնդիր է լուծելու

Քաղաքական

14 Հունվարի 2021, 14:36
 Ալիևը երկու կարևոր խնդիր է լուծելու

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը, ինչպես նաև խոսել է հետպատերազմյան կարևոր իրողությունների մասին։

Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ` Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության բոլոր կետերը բավարարում են Ադրբեջանին, հետևաբար Ալիևը փորձելու է լուծել երկու խնդիր․ մեկն այն է, որ ձգտելու է կամաց–կամաց կուլ տալ, մարսել Արցախը, իսկ երկրորդ խնդիրն առնչվում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, այսինքն` Նախիջևանն Ադրբեջանին կապելու հարցը, որպեսզի ճանապարհը վերահսկելի լինի, և Հայաստանի ինքնիշխանությունը դրա վրա չտարածվի։

«Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, բայց այժմ մեր երկրի դիմադրությունը բոլոր հարցերում հավասար է զրոյի, այն չի կարող որևէ հարց լուծել։ Նույնիսկ գերիների հետ կապված ամենաանմեղ հարցը, որն ամրագրված է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետում, չլուծվեց, նույնիսկ ձևի համար գերիների նոր խումբ չտվեցին։ Այսինքն` ինչ ուզում, անում են։ Այդ տեսակետից Հայաստանը խայտառակ պարտություն կրեց բանակցությունների ընթացքում և չի էլ կարող պարտություն չկրել, եթե վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Պարտված, վախեցած ու ջարդված վարչապետին ինչ էլ ասեն, կանի»,– նշել է Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում


 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica