close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավաճանի պիտակ մի վերցրու վրադ ու հեռու մնա Փաշինյանից․ հարազատները նախատել են ոստիկանապետին. Politik.am

Քաղաքական

14 Հունվարի 2021, 14:20
 Դավաճանի պիտակ մի վերցրու վրադ ու հեռու մնա Փաշինյանից․ հարազատները նախատել են ոստիկանապետին. Politik.am

Politik.am-ը գրում է. «Տոնական օրերը ընտանիքի և հարազատների շրջանում անցկացրած ոստիկանապետ Վահե Ղազարյանը, պարզվում է,  դժվար օրեր է անցկացրել։ Ղազարյանի հարազատներն այդ օրերին փորձել են նրան «խելքի բերել» ու հեռու պահել Նիկոլ Փաշինյանից։

Ղազարյանի մտերիմների հավաքույթի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ նրան հիշեցրել են, թե ով է Նիկոլ Փաշինյանը։ Հարազատներից մեկը Վահե Ղազարյանին ասել է, որ ինքը պետք է, որ բոլորից լավ իմանա, թե ինչ մարդկային որակներ ունի Փաշինյանը և որ անհրաժեշտության դեպքում բոլորին կդնի զոհասեղանին, միայն թե փրկի իր կաշին: «Քո աշխատանքով վաստակել ես ուսադիրներդ, ինչու ես մնում Հայաստանին դավաճանած Փաշինյանի հետ։ Ի՞նչ է կարծում ես դու երկրից կարևոր կարող ես լինել իր համար։ Դավաճանի պիտակ մի վերցրու վրադ ու հեռու մնա Փաշինյանից»,-խորհուրդ են տվել հարազատները։

Ասում են Վահե Ղազարյանը Տավուշից անտրամադիր է վերադարձել, լավ գիտակցելով, որ իրեն ճշմարտությունն են ասում, բայց միևնույն ժամանակ լավ հասկանալով, որ Փաշինյանն իրեն հենց այնպես հանգիստ չի թողնի»։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica