close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպե՞ս է Խառատյանը փչացրել ԱՄՆ-ում ՀՀ և ՌԴ դեսպանների հարաբերությունները

Քաղաքական

14 Հունվարի 2021, 14:12
 Ինչպե՞ս է Խառատյանը փչացրել ԱՄՆ-ում ՀՀ և ՌԴ դեսպանների հարաբերությունները

«Վետօ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի փոքրիկ պատմություն, թե ինչպես են սորոսականները փչացնում ՀՀ դիվանագիտական հարաբերությունները:

Վերջերս մահացել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանի հայրը: Այդ կապակցությամբ Վարուժանին է զանգում ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը ցավակցում և գործընկերային սոլիդարությունից ցանկություն է հայտնում այցելել ՀՀ դեսպանատուն անձամբ ցավակցելու:

ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը ի դեպ աշխարհում միակ դեսպանն է, ով գտնվում է սանկցիաների տակ:

Ինչևէ, նախապես պայմանավորվածության համաձայն Անտոնովը այցելում է ՀՀ դեսպանատուն և այնտեղ ի զարմանս իրեն տեսնում է հայտնի սորոսական Արսեն Խառատյանին: Դեսպան Անտոնովը վրդովվում է, քանի որ իր ընկերական այցելությունը նախապես էր պլանավորած, իսկ Խառատյանի հետ թեկուզ միամիտ հանդիպումը համարվում է վարկաբեկիչ դիվանագետի համար:

Տեղի է ունենում լարված խոսակցություն ՀՀ և ՌԴ դեսպանների միջև, որտեղ ՀՀ դեսպանը փորձում է արդարանալ, որ Խառատյանին փորձել են դուրս հանել դեսպանատան տարածքից, սակայն նա «ոտքը կախ» է գցել:

ՌԴ դեսպանը ևս մեկ անգամ հայտնել է իր դժգոհությունը ու հեռացել է ՀՀ դեսպանատան տարածքից:

Հիշեցնենք, որ ՀՀ բանակից թռած Արսեն Խառատյանը չունենալով որևէ դիվանագիտական կարգավիճակ շատ հաճախ է լինում Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը, ինչը նվազեցնում է մեր դիվանագիտական ներկայացուցչության նկատմամբ հարգանքը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica