Շուշիում ՃՏՊ է տեղի ունեցել. ադրբեջանցի մեկ զինծառայող է մահացել
Արցախ

Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Արցախի Շուշի քաղաքում։ Պատահարի մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Վթարը տեղի է ունեցել հունվարի 12-ին: Դրա արդյունքում մահացել է Բեյլագանի շրջանի Շաֆագ բնակավայրի բնակիչ, զինծառայող Յագուբով Հասան Հուսեյն օղլուն: Եվս երկու զինծառայող վիրավորվել է: