close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շուշիում ձևավորվել էր… աշխարհազոր (11:58) – խիիի, ինչի՞, արա, ՀՀ բանակը վերացել է՞ր, էս 1991 թ.-ի վիճակն է՞ր, որ Շուշվա պես առաջնային, գերկարևոր հանգույցը… աշխարհազորը պաշտպաներ. պատմաբանը՝ Քյարամյանին

Քաղաքական

14 Հունվարի 2021, 11:17
 Շուշիում ձևավորվել էր… աշխարհազոր (11:58) – խիիի, ինչի՞, արա, ՀՀ բանակը վերացել է՞ր, էս 1991 թ.-ի վիճակն է՞ր, որ Շուշվա պես առաջնային, գերկարևոր հանգույցը… աշխարհազորը պաշտպաներ. պատմաբանը՝ Քյարամյանին
Ռազմական փորձագետ, պատմաբան Մհեր Հակոբյանը, արձագանքելով Արգիշտի Քյարամյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, գրել է.
 
«Լսում եմ պարոն Քարամյանի պատմածը  Շուշիի պաշտպանության որոշ դրվագների մասին և զարմանում եմ…
ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ ամենից առաջ այն բանի կապակցությամբ, որ նման, մեղմ ասած, ԱՆՓՈՒՅԹ ՁԵՎՈՎ կառավարվող պատերազմում մենք արդյունքում զուտ այսքան կորցրինք: Այսինքն, էլի, ինչքա՞ն հերոս ու նվիրված էին մեր ռազմիկները և ինչքան անպատրաստ էին թուրքերը, որ կառավարման այս, կներեք արտահայտությանս համար, ԲԱՌԴԱԿԻ պայմաններում մենք ԸՆԴԱՄԵՆԸ այսքանը կորցրինք…
Շուշիում ձևավորվել էր… աշխարհազոր (11:58) – խիիի, ինչի՞, արա, ՀՀ բանակը վերացել է՞ր, էս 1991 թ-ի վիճակն է՞ր, որ Շուշվա պես առաջնային, գերկարևոր հանգույցը… աշխարհազորը պաշտպաներ…?!
 
Որոշեցի, որ ես էլ պետք է գնամ Շուշի և աշխարհազորի կազմում մասնակցեմ այնտեղ ընթացող գործողություններին (11:10) – Սա ասում է դեպքից 3 օր, արա, ԸՆԴԱՄԵՆԸ 3 օր առաջ գործից հանված ՀՀ ԱԱԾ պետը, ԲԼՅԱԱԱԱԾԾԾԾ, ԱՐԱԱԱԱ, ֆազերս գցում եմ: Ավելի հանգիստ գրեմ՝ ախր, եղբայր, ախր դու պետական գաղտնիքի առաջնային կրող ես, ախր… բա որ գերի ընկներիր, ախր, լավ, մեկը չի եղե՞լ, որ կարգավորի քո գործողությունները պաշտոնազրկումից հետո:
 
Վանեցյանին առաջարկեցինք, ինձ առաջարկեցին… Պատերազմի ժամանակ, պատկերացնում ե՞ք, Հայաստանի Հանրապետության և Հայ ժողովրդի համար առաջնային պաշտպանական հանգույցի պաշտպանությունը իրականացվում է… առաջարկներով (12:35, 13:39, 13:46), սենց էլի՝ առաջարկեցինք - դե ինքն էլ առաջարկը ընդունեց կամ չընդունեց: Խ…ՈՒՄ ԵՍ, հազար ներողություն, չեմ կարող այլ կերպ՝ արա, ուղեղդ պայթում է: Արա… պատերազմական գործողությունների ժամանակ Ի՞ՆՉ ԱՌԱՋԱՐԿ, Ի՞ՆՉ ԱՌԱՋԱՐԿ, ախպեր, գժվել ե՞ք, ՀՀ համար առաջային ռազմագործողությունը ղեկավարվում է… առաջարկներով?! Կին ընտրելիս ես աղջկան առաջարկ անում, ախպեր, գործի ընդունվելիս ես առաջարկ անում, ապեր, էս - ՊԱՏԵՐԱԶՄ Է, արա, Ադրբեջանի դեմ, որին օգնում է ՆԱՏՕ-ի ստանդարտով գործող թուրքական երկաթյա բանակը!
Մեկի ճկույթը վնասվեց (15:51), մեկի էս, մեկի էն, մեկը ինքնաձիգն ուղղած թշնամու կողմը կրակ էր վարում, սակայն չգիտեր, թե որտեղ է և ինչ է անում (17:38)…
 
Հալալա, ախպեր, հալալա…»:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica