Հայաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա երկաթուղին կարժենա 434 միլիոն դոլար
Քաղաքական

Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցության վերլուծության ադրբեջանական կենտրոնը հաշվարկել է, որ Կարս-Նախիջևան-Մեղրի-Զանգելան-Բաքու երկաթուղու ստեղծումը կարժենա 434 միլիոն դոլար:
Կենտրոնը, ադրբեջանական ղեկավարության հռետորաբանությանը հետևելով, հայտնել է, որ «Հայաստանը, օգտագործելով Ադրբեջանի ներուժը, կարող է Ռուսաստանի հետ տրանսպորտային կապեր հաստատել երկու ուղղությամբ՝ Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու և Իջևան-Գազախ-Բաքու»: