close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բարոյականության ինչպիսի անկում. Ավետիսյանների ողբերգությունը Հ1֊ը ենթարկել է քաղաքական շահարկման

Քաղաքական

13 Հունվարի 2021, 15:28
 Բարոյականության ինչպիսի անկում. Ավետիսյանների ողբերգությունը Հ1֊ը ենթարկել է քաղաքական շահարկման

Անի Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության տարելիցի առթիվ: Ռեպորտաժում Ավետիսյանների դուստրը՝ Լուսինեն, խոսելով իրենց ողբերգության մասին, մեկ էլ հանկարծ ասում է, թե իբր Վազգեն Մանուկյանը, որը հիմա «աթոռի կռիվ է տալիս», իրենց ասել է. «Դե դեպք է, պատահել է, հասուն մարդիկ եք»:
 
Բարոյականության ու արժեհամակարգի ինչ աստիճանի անկում պետք է ունենաս, որ նման կեղծիք տարածես, այն էլ մի մարդու հասցեին, որը ողբերգությունից հետո ամեն ինչ արեց ձեր ընտանիքի ցավը մեղմելու, սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ: Սա ուղղակի մարդկային եզրագծից դուրս է:
 
Երբ Ավետիսյանների ողբերգական դեպքը տեղի ունեցավ, Վազգեն Մանուկյանն այդ ժամանակ ՀԽ նախագահն էր: Հիշում եմ՝ Հանրային խորհուրդն անմիջապես հատուկ հայտարարություն տարածեց, որից հետո Մանուկյանն անձամբ գնաց Գյումրի և հանդիպեց Ավետիսյանների հարազատների հետ:
 
Հետո Ավետիսյանների դուստրերը՝ նույն Լուսինեն, իր քույրը, ամուսինների հետ միասին եկան Վազգեն Մանուկյանի մոտ: Ընդունելությունն այնքան ջերմ էր ու մարդկային, որ սկսեցին հաճախ գալ՝ իրենց ընտանեկան, սոցիալական խնդիրներով հանդերձ:
 
Մանուկյանը տարբեր խողովակներով հնարավորինս օգնում էր: Հատկապես Ֆելիքս Ցոլակյանի միջոցով էին շատ հարցեր լուծվում, որն այն ժամանակ Շիրակի մարզպետն էր: Բայց աջակցությունը նաև գործի շրջանակներում էր: Մանուկյանն անընդհատ պատկան մարմիններից հետաքրքրվում էր գործի ընթացքով, նույնիսկ հիշում եմ, մի անգամ քննիչին էր հրավիրել, որպեսզի մանրամաս խոսի և փորձի օգնել:
Ինչևէ, էս ամենի մասին երբեք առիթ չէր լինի խոսելու, եթե չհատվեր կարմիր գիծը, որտեղից սկսվում է բարոյականության գահավիժումը:
 
Հ.Գ.
Այդ գահավիժումը վերաբերում է նաև մեր հարկերի հաշվին իշխանության քարոզչամեքենայի վերածված Հ1-ին, որը պատրաստ է օգտագործել անգամ մարդկային ողբերգությունը՝ քաղաքական էժանագին ու ստոր շոուներով վարկաբեկելու քաղաքական ընդդիմախոսներին»:

Մխիթարյանն այսօր չի խաղա
23 Հունվարի 2021, 16:15 Մխիթարյանն այսօր չի խաղա
ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
23 Հունվարի 2021, 13:55 ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
Հունվարի 23-ի աստղագուշակ
23 Հունվարի 2021, 13:29 Հունվարի 23-ի աստղագուշակ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica