Մարտակերտում ականի պայթյունից բնակիչ է զոհվել
Արցախ

Մարտակերտ քաղաքի վարչական տարածքի «Մարտակերտի բաղեր» կոչվող տեղամասում 2021 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, նախնական տվյալներով, ականի վրա պայթել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Մ. Մ.-ն: Այս մասին տեղեկացնում են Արցախի քննչական կոմիտեից՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում: