close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Իրավունք

11 Հունվարի 2021, 13:16
 «Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տնօրենը 2014-2017թթ. զբաղեցնելով նշված պաշտոնը և իրականացնելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, նախապես տեղյակ լինելով, որ նույն ՀՈԱԿ-ի մի քանի աշխատակիցներ չեն հաճախում աշխատանքի և չեն իրականացնում հրամանով նախատեսված իրենց գործառույթները, նրանց փոխարեն նույն գործառույթն իրականացրել են այլ անձինք,  անձնական այլ դրդումներով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով կազմել, կնքել և ստորագրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր՝ աշխատակիցների անվան դիմաց կատարելով աշխատաժամանակի հաշվարկ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով (5 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մխիթարյանն այսօր չի խաղա
23 Հունվարի 2021, 16:15 Մխիթարյանն այսօր չի խաղա
ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
23 Հունվարի 2021, 13:55 ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
Հունվարի 23-ի աստղագուշակ
23 Հունվարի 2021, 13:29 Հունվարի 23-ի աստղագուշակ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica