close
Եղանակը Երևանում
8 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընդդիմությանը քննադատելն ամենևին էլ միամիտ մոլորություն չէ. Ք. Վարդանյանը՝ Վ. Տեր-Մինասյանին

Քաղաքական

10 Հունվարի 2021, 11:45
 Ընդդիմությանը քննադատելն ամենևին էլ միամիտ մոլորություն չէ. Ք. Վարդանյանը՝ Վ. Տեր-Մինասյանին

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Մի բժիշկ կա՝ Վահե Տեր-Մինասյան։ Շնորհիվ հեռուստատեսային հաղորդման բավական մեծ լսարան ունի։ Նոյեմբերի 10-ից հետո այս մարդու գրառումները որ նայես, տպավորություն կստեղծվի, որ ընդդիմությունը պարտվեց պատերազմը, կնեքեց պայմանագիրը, զոհեց հազարավորների, հիմա էլ ցույցեր է անում, բժիշկներին ճանապարհ չի տալիս, էլի կյանքեր է խլում, ու, ուշադրություն, օգտագործում է ժողովրդին։
 
Դե ժողովրդին չօգտոգործելու սուրբ մտահոգությամբ էլ տառապող Վահեն պարբերաբար ստատուս է գրում ընդդիմության ահավորը լինելու մասին ու երևի էնքան զբաղված է թերություններ գտնելով, որ (հաստատ միամտորեն, հո՞ իր նման մարդը դա դիտավորյալ չէր անի) չի նկատել, որ երկրում կան իշխանություններ, ովքեր առաջնային պատասխանատվություն ունեն ամեն ինչի համար։
 
Հիմա բոլոր վահեների համար․ բարի գալուստ Հայաստան, ձեր համար վատ լուրեր կան՝ այստեղ ոչ մի բան լավ չէ։ ՈՒ երբ ասում ենք՝ ոչ մի բան՝ նկատի ունենք ոչ մի բան, երբ ասում ենք լավ չէ՝ նկատի ունենք հենց վատ է։ Ընդդիմադիր դաշտը բացառություն չէ։ Եթե Հայաստանում ընդդիմությունը, կուսակցական համակարգերը, քաղաքականությունը լինեին այնպիսին, ինչպիսին պետք է լինեին՝ մենք արդեն չէինք հայտնվի այս վիճակում։ Ավելին՝ նորմալ պետություն կունենայինք։ Բայց մենք բոլորս, այս բոլոր վահեների հետ նպաստել ենք ամեն արժեքավորի փլուզմանը ու հիմա պատասխանատուներին թողած եկել ենք՝ թե բա ընդդիմության հավաքները դուրս չեն գալիս։
 
Եղբայրներ և քույրեր դուրներդ չեն գալիս հենց հիմա ինքներդ որևէ բան նախաձեռնեք։ Թե չէ հայրենիքի կորստից հետո ընդդիմությունը վատն էր պատճառաբանությունը բարոյական ու հայրենիք ունեցող մարդուն չի կարող հանգստացնել։
 
Ասածս ինչ է՝ մեղմ ասած ազնիվ չի իսկ ճիշտն ասած չարիքի կառավարությանը օգնել է այս իրավիճակում միայն ընդդիմության քլնգոցով զբաղվելը։ Ու ես հիմանավոր կասկածներ ունեմ, որ սա ամենևին էլ միամիտ մոլորություն չէ»։
 
Աստղագուշակ. մարտի 7
7 Մարտի 2021, 09:58 Աստղագուշակ. մարտի 7
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica