close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նյութապաշտ լակոտ ա, մենակ ուտի, խմի, հարբի՝ սատկի․ կապանցին՝ Փաշինյանի մասին

Քաղաքական

8 Հունվարի 2021, 17:41
 Նյութապաշտ լակոտ ա, մենակ ուտի, խմի, հարբի՝ սատկի․ կապանցին՝ Փաշինյանի մասին

Կապանի շրջանի Առաջաձոր գյուղից եմ։ Այն ճանապարհը, որ Կապանից գնում է դեպի Ագարակ, Եղվարդ, Ուջանիս, այն ճանապարհը, որ գնում է դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն եւ այլ գյուղեր, այդ ճանապարհների բարձունքներից մենք թուրքին արյունով ենք հեռացրել։ Հիմա թուրքը կանգնած է այնտեղ՝ ուղիղ նշանառության տակ վերցրած Կապանի հրապարակը։ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Առաջաձորի բնակիչը, որը մասնակցում էր ՀՀ արդարադատության նախարարության շենքի առջև բողոքի ակցիային. քաղաքացիները պահանջում էին հրապարակել Մոսկվայում հունվարի 11-ին ստորագրվելիք պայմանագրի նախագիծը։

«Այնտեղ ունենք բազմաթիվ գործարաններ, նաեւ՝ Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատը, բոլորը նշանառության տակ են։ Սովորական հրացանով կանգնած են, հարյուր մետր, հիսուն մետր չկա, պատկերացնո՞ւմ եք։ Մարդիկ անասնագոմեր ունեն, արոտավայրեր, գնալու են անտառ, ինչպե՞ս է լինելու նրանց ճակատագիրը»,- վրդովված հարցրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica