close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վազգեն Մանուկյանը հանդիպել է մշակույթի և արվեստի գործիչների հետ

Մշակույթ

30 Դեկտեմբերի 2020, 22:31
 Վազգեն Մանուկյանը հանդիպել է մշակույթի և արվեստի գործիչների հետ

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մշակույթի և արվեստի գործիչների հետ: Այս մասին հայտնում են «Հայրենիքի փրկության շարժման» ֆեյսբուքյան էջում:

Ներկայացնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ Մանուկյանն անդրադարձել է պատերազմի վերսկսման, հայկական կողմի կրած պարտության պատճառներին, այդ ամենի հետևանքով առաջացած խնդիրներին և դրանց լուծման հնարավորությանը:

«Մարդը, որ իր գործը տապալում է, պետք է հեռանա: Տապալման պատճառների մասին խոսելն այլ հարց է: Իսկ ստեղծված խնդիրները նա չի կարող լուծել, քանի որ նախ իր կարողությունները չեն բավարարում, բացի այդ իրեն չեն վստահում ո՛չ երկրի ներսում, ո՛չ դրսում»:

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն ներկայացրել է մի խումբ հարցեր, որոնք ժամանակավոր կառավարության ձևավորման դեպքում պետք է դառնան առաջնային և լինեն կառավարության ուշադրության կենտրոնում՝ բանակի արդիականացում, Արցախի հարցի վերականգնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնում և վերաիմաստավորում, ֆինանսատնտեսական և սոցիալական հրատապ ծրագրերի իրականացում երկիրը խորացող ճգնաժամից դուրս բերելու համար, մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և այլն:

Կարևորելով նշված խնդիրների լուծման ուղղությամբ մտավորականության, մշակույթի գործիչների անմիջական դերակատարումը՝ Մանուկյանը նշել է, որ պատրաստ է համագործակցել արարող, մեր պետության ապագայով մտահոգ բոլոր կարող ուժերի հետ:

Հանդիպման առանցքային հարցերի մեկը վերաբերել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Ըստ ներկաների՝ ստեղծված փակուղուց դուրս գալու, իրավիճակը մեղմելու և երկրի ապագան չվտանգելու գլխավոր նախապայմանը գործող վարչապետի և կառավարության հեռացումն է:

Մշակույթի ոլորտի ներկայացուցիչները, երկրում ստեղծված իրավիճակի մասին իրենց մտահոգություններից բացի, անդրադարձել են նաև մշակույթի խնդիրներին, ներկայացրել իրենց հուզող հարցերն ու առաջարկները: Մշակույթի գործիչները նշել են, որ պատրաստվում են ակտիվ շարժում ձևավորել և մտավորականության ձայնն առավել լսելի և գործնական դարձնել հասարակական կյանքում:

Աստղագուշակ. հունվարի 24
24 Հունվարի 2021, 09:51 Աստղագուշակ. հունվարի 24
Մխիթարյանն այսօր չի խաղա
23 Հունվարի 2021, 16:15 Մխիթարյանն այսօր չի խաղա
ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
23 Հունվարի 2021, 13:55 ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
Հունվարի 23-ի աստղագուշակ
23 Հունվարի 2021, 13:29 Հունվարի 23-ի աստղագուշակ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica