close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արզականի միջնադարյան Սուրբ Առաքելոց եկեղեցին

Մշակույթ

28 Դեկտեմբերի 2020, 19:03
 Արզականի միջնադարյան Սուրբ Առաքելոց եկեղեցին

Ինչպես նշել ենք նախորդ մի քանի  հրապարակումներում  Արզական գյուղը բավականին հարուստ է պատմական տարբեր ժամանակների մշակույթային ժառանգություն հանդիսացող բազմաթիվ կոթողներով: Այդ հրաշալի կոթողներից մեկն էլ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող Սուրբ Առաքելոց եկեղեցին է:

Եկեղեցու կառուցումը թվագրվում է 12-13-րդ դարերով: Այն արտաքինից քառակուսի հատակագծով, ներսից կամարազարդ սյուներով,  կենտրոնագմբեթ եկեղեցի է:

Ներսում առ այսօր պահպանվել է մկտության ավազանը, խորանը և  երկու ավանդատները:

Եկեղեցու արտաքին պատերին կան մի քանի որմնանկարներ, որոնք հանդիսանում են միջնադարյան արվեստի նմուշներ`

 

Այս նկարը միաժամանկ պատկերում  է եկեղեցու հարավային մուտքի դուռը, որի ճարտարապետական հորինվածքը այնպիսին է, որ այն գտնվում է խաչի շրջանակի մեջ: Դռան գլխամասը կամարաձև է, կամարի կենտրոնում թևերը բացած հրեշտակի պատկերն է, դրա վերևում հայկական ծաղկած խաչն է, իսկ դրանից վեր հայկական հին ժամացույցն է:

Եկեղեցու հարակից տարածքում կա ևս երկու կոթող, որոնք միջնադարյան արվեստի նմուշներ են հանդիսանում.

 Դրացից առաջինը այս խաչքարն է: Սովորաբար Արզականի տարածքում հանդիպող խաչքարերի եզրերը հիմնականում  զարդարված են հելունագործ  զարդանախշերով, այս խաչքարի հորիզոնական վերին եզրն է զարդարված հելունագործ նախշերով, ուղղահայաց երկու եզրերը մինչև կենտրոն,  զարդարված են երկուական փոքր խաչերով վերևի երկու խաչերը միանգամայն այլ ոճի են, ներքևի երկուսը`  այլ:

Այս խաչերից ներքև դարձյալ հելունագործ նախշեր են:  Խաչքարի ներքևի կենտրոնական հատվածում գտնվում է հայկական հավերժության նշանը, որը ինչպես նշել էինք նախորդ հրապարակումներից մեկում բաղարջ թխելիս արզականցիները այն պատկերում են  այս հացատեսակի վրա:

 Միջնադարյան արվեստի երկրոդ նմուշը այս սյունն է, որը քանդակված է սև որձաքարից, առաջին հայցքից դժվար է հետևություններ անել, թե ինչ է խորհրդանշում այս սյունը, այն խորը մասնագիտական հետզոտության կարիք ունի:

Եկեղեցու հարակից տարածքում  պահպանվել է նոր ժամանակների գերեզմանատունը, որի շիրմաքարերը բացառապես տապանաքարերն են.

 Եվ այսպես եկեղեցի երկար տարիներ` մինչև խորհրդյին կարգերի հստատումը եղել է Արզական գյուղի գլխավոր  ուխտատեղիներից մեկը: Անգամ ըստ տեղացիների պնդման այն  ստորգետնյա գաղտուղով միացված է եղել  գյուղը շրջպատող, Ծաղկունյաց լեռների լանջերին գտնվող, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն:

 Խորհրդային կարգերի հաստատումից հետո   աթեիստ իշխանությունները փակել են  եկեղեցու արևմտյան թևի դուռն ու այն դարձրել ոչխարի  փարախ: Այդպես շարունկվել էր մինչև նախորդ դարի 90-ական թթ: Այս ամենով հանդերձ արզականցիները չեն մոռացել իրենց հնագույն սրբավայրի մասին, անգամ դեպքեր են եղել, երբ ուխտի գնալով նրանք մոմավառություն են կատարել եկեղեցու դրսի պատերի խաչերի քանդակների մոտ:

Անկախացումից հետո գյուղի բնակիչներ ջանքերով եկեղեցին մաքրվել, պահպանված սրբապատկերները այնտեղ է վերդարձվել, բարեկարգվել է տարածքը և  վերադարձվել հավատացյալներին:

Ներկայոմս եկեղեցին թերևս գոծող չէ, բայց այստեղ հաճախակի եմն կատարվում  հիմնականում մկրտության արարողություններ:

Ստորև ևս մի քանի լուսանկարներ, որոնք ներկայացնում են եկեղեցին ներսից և դրսից.

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյնի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ

Աստղագուշակ. հունվարի 24
24 Հունվարի 2021, 09:51 Աստղագուշակ. հունվարի 24
Մխիթարյանն այսօր չի խաղա
23 Հունվարի 2021, 16:15 Մխիթարյանն այսօր չի խաղա
ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
23 Հունվարի 2021, 13:55 ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
Հունվարի 23-ի աստղագուշակ
23 Հունվարի 2021, 13:29 Հունվարի 23-ի աստղագուշակ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica