close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս տարվա բոլոր հաղթանակներս նվիրում եմ հայ զինվորներին. Մայա Աֆրիկյանը միջազգային մրցույթների դափնեկիր է դարձել

Մշակույթ

28 Դեկտեմբերի 2020, 12:37
 Այս տարվա բոլոր հաղթանակներս նվիրում եմ հայ զինվորներին. Մայա Աֆրիկյանը միջազգային մրցույթների դափնեկիր է դարձել

Տարին չափազանց դժվար էր բոլորի, բայց հատկապես՝ մշակույթի ներկայացուցիչների համար։

Չնայած վերոնշյալին՝ օպերային երգչուհի, երգահան, միջազգային մրցույթի դափնեկիր Մայա Աֆրիկյանը կրկին պատվով ներկայացրել է Հայաստանը մի շարք միջազգային մրցույթներում։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ բոլոր մրցույթներն անցկացվել են համացանցի միջոցով։ Երգչուհին 13 միջազգային մրցույթի դափնեկիր է, որոնց մեծ մասամբ մասնակցել է որպես հեղինակ-կատարող։

«Այս տարի դեկտեմբեր ամսին հեռավար կարգով մասնակցեցի 3 մրցույթի, որտեղ կրկին ունեցա հաղթանակներ։ Երկու առաջին դափնի և մեկ «Գրան պրի»։

Միջազգային «Սթար Ֆեստ» մրցութին իմ տեսաձայնագրությամբ ներկայացրել էի Միխայիլ Գուցերիևի խոսքերի հիման վրա գրված իմ հեղինակային «Я не люблю зимой грозу» երգը։ Ինձ նվագակցում էր փայլուն դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիանա Դարբինյանը։ Այս մրցույթում «Հեղինակային երգ» անվանակարգում արժանացա առաջին կարգի դափնեկրի դիպլոմի»,- նշում է Մայա Աֆրիկյանը՝ հավելելով, որ այս դժվարին օրերին մրցույթի մասնակցելն անգամ հոգեպես հեշտ չէր, և նա իր բոլոր հաղթանակները նվիրում է հայ զինվորներին:

«Я не люблю зимой грозу» երգի տեսաձայնագրությամբ երգչուհին նաև մասնակցել է իտալական «The Song» միջազգային երաշտական մրցույթին, այս անգամ՝ որպես երգչուհի։ «Ակադեմիական վոկալ» անվանակարգում կրկին արժանացել է առաջին մրցանակին։

Երկու առաջին մրցանակին հաջորդել է «Գրան պրի»՝ երգչուհին «В вихре Велесова круга» մրցույթ-փառատոնին ներկայացել է տաղանդաշատ երգահան Արմինե Հարությունյանի երգով, որի բառերի հեղինակը կրկին Միխայիլ Գուցերիևն է։ Այս մրցույթում «Ակադեմիական վոկալ» անվանակարգում արժանացել «Գրան պրի» մրցանակին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica