close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աննախադեպ համերգային ծրագրով հանդես կգան հանրահայտ մենակատարներ Իզաբել Ֆաուստը՝ Գերմանիայից, և Ալեքսանդր Մելնիկովը՝ Ռուսաստանից

Մշակույթ

25 Դեկտեմբերի 2020, 17:45
 Աննախադեպ համերգային ծրագրով հանդես կգան հանրահայտ մենակատարներ Իզաբել Ֆաուստը՝ Գերմանիայից, և Ալեքսանդր Մելնիկովը՝ Ռուսաստանից

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 21-րդ համերգային շրջանի վերջին երկու համերգները տեղի կունենան ս.թ. դեկտեմբերի 28-ին և  29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:   Աննախադեպ համերգային ծրագրով հանդես կգան հանրահայտ մենակատարներ Իզաբել Ֆաուստը, ջութակ (Գերմանիա) և Ալեքսանդր Մելնիկովը, դաշնամուր (Ռուսաստան):   Դեկտեմբերի 28-ի երախտագիտության համերգը կազմակերպվում է բժիշկների համար, և մուտքը հրավիրատոմսերով է:   Դեկտեմբերի 29-ի համերգի տոմսերն արդեն վաճառքում են:   Տեղեկությունների և տոմսերի համար կարող եք զանգահարել 077 805 687 հեռախոսահամարով:   Համերգներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Ծրագրում կհնչեն ՝

Լյուդվիգ վան Բեթհովեն

Ջութակի սոնատ N 6 լյա մաժոր, օպուս 30 թիվ 1

Յոհաննես Բրամս

Սոնատ կլարնետի, ալտի և դաշնամուրի համար մի բեմոլ մաժոր, օպուս 120 թիվ 2

Լյուդվիգ վան Բեթհովեն

Ջութակի սոնատ N 10 սոլ մաժոր, օպուս 96

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica