close
Եղանակը Երևանում
8 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

1961 թ. քարտեզում Գորիս-Կապան մայրուղին Հայաստանի ԽՍՀ կազմում է

Քաղաքական

25 Դեկտեմբերի 2020, 14:36
 1961 թ. քարտեզում Գորիս-Կապան մայրուղին Հայաստանի ԽՍՀ կազմում է

Սա ԽՍՀՄ ճանապարհների ատլասն է՝ թողարկված 1985-ին:

Нет описания.

Այստեղ Գորիս-Կապան ճանապարհը ընդհատվում է Խորհրդային Հայաստանի տարածքում՝ մտնելով Խորհրդային Ադրբեջանի տարածք, հետո կրկին շարունակվում ՀԽՍՀ տարածքով։

Ստորև ներկայացնում ենք Գորիս – Կապան ճանապարհի նշված հատվածը՝ քարտեզի՝ ՀԽՍՀ-ի հատվածի  վրա. 

Нет описания.

Ճանապարհի նշված հատվածն առավել մոտիկից.

Нет описания.

Գորիս – Կապան ճանապարհի նշված հատվածը՝ վերոհիշյալ քարտեզի՝ ԱԽՍՀ-ի հատվածի  վրա.

Нет описания.

Ճանապարհի նշված հատվածն առավել մոտիկից.

Нет описания.

Սա ՀԽՍՀ ատլասն է՝ թողարկված 1961 թ.:

Нет описания.

Այստեղ Գորիս-Կապան ճանապարհը չի՛ ընդհատվում Խորհրդային Հայաստանի տարածքում.

Нет описания.

Ստորև ներկայացնում ենք Գորիս – Կապան ճանապարհի նշված հատվածը. 

Нет описания.

Հիշեցնենք, որ, Փաշինյան-Ալիև՝ հասարակությունից թաքցված պայմանավորվածության համաձայն իրականացվող սահմանագծմամբ, Գորիս – Կապան ճանապարհահատվածի որոշ հատվածներ, ինչպես նաև Որոտան և Շուռնուխ բնակավայրերի առանձին մասեր հանձնվում են թշնամուն:

Սա պարզապես մեկ օրինակ է, որ նման կարևորագույն գործողությունները հապճեպ և, առավել ևս, ինչ-որ նավիգացիոն քարտեզներով իրականացնելն անթույլատրելի է, և այդ ամենը պետք է կազմակերպել միջգերատեսչական երկկողմանի հանձնաժողովի միջոցով։

Վերջին պատերազմը և հետպատերազմյան իրադարձությունները վերլուծելով՝ համոզված ենք, որ հայրենիքի սահմանների այսպիսի խայտառակելը ոչ թե Փաշինյանին բնորոշ փնթիության կամ անգրագիտության արդյունք է, այլ դավաճանական գործողությունների շղթայի մի կարևորագույն օղակը:  

Վ. Սարգսյան

Աստղագուշակ. մարտի 7
7 Մարտի 2021, 09:58 Աստղագուշակ. մարտի 7
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica