close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծառուկյանին մանդատից զրկելը՝ առանցքային հարց Փաշինյանի համար․ «Ժողովուրդ»

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2020, 10:25
 Ծառուկյանին մանդատից զրկելը՝ առանցքային հարց Փաշինյանի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Սահմանադրական դատարանի նախագահ Արմեն Դիլանյանի դեկտեմբերի 3-ին կայացած հանդիպումից: Նախ՝ նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վարչապետը շնորհավորել է Դիլանյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ մեր երկրի իրավակարգում Սահմանադրության գերակայության եւ անմիջական գործողության, Բարձր դատարանի առաքելության իրականացման ու բնականոն գործունեության ապահովման գործում:

Սակայն, մեր տեղեկություններով, հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, առաջնային կարգով քննարկվել է ԱԺ դիմումը՝ ուղարկված Սահմանադրական դատարանին, որով առաջարկում են մանդատից զրկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Այսպես, Փաշինյանը փորձել է ստուգել տրամադրություններն ու հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանում: Նկատենք՝ հենց նույն օրը ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը հանդիպել էր նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, եւ, մեր տեղեկություններով, այս հանդիպման առանցքային թեմաներից մեկը կրկին ՍԴ ուղարկված Ծառուկյանի վերաբերյալ դիմումն է եղել:

Հիշեցնենք՝ ԱԺ խորհուրդը դեռ նոյեմբերի 24-ին որոշում էր կայացրել եւ 26-ին ՍԴ էր ուղարկել համապատասխան որոշումը: Բայց դիմումի ուսումնասիրության ընթացքում պարզվել էր, որ այն չի համապատասխանում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ եւ 25-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին։ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին որոշումը Սահմանադրական դատարանը պարտավոր է լինելու կայացնել դիմումը մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան 30 օր հետո, այսինքն՝ մինչեւ դեկտեմբերի 26-ը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica