Անկարայի ռազմական մատակարարումները Բաքվին 2020 թվականին աճել են ավելի քան 600%-ով
Տարածաշրջան

2020-ի առաջին 11 ամիսներին Թուրքիայից Ադրբեջան ռազմական մատակարարումներն աճել են 610%-ով. գրում է Middle Easte Eye-ը:
Նշվում է, որ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Անկարայի աջակցությունը Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ արյունալի պատերազմում աննախադեպ էր:
Ըստ թերթի` Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է առնվազն 6 Bayraktar անօդաչու սարք «խելացի» զենքով և օգնել մարտավարության մշակմանը: Թուրքական անօդաչու թռչող սարքերը Ադրբեջանին մեծ առավելություն են տվել մարտի դաշտում:
Բացի այդ` Անկարան սիրիացի ահաբեկիչներին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: