«Գորշ գայլեր»-ը վախեցնում է Գերմանիայի հայերին. Die Welt
Աշխարհ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էլ ավելի է բռնկել թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության ատելությունը աշխարհի, այդ թվում՝ Գերմանիայի հայերի նկատմամբ: Աջ ծայրահեղականները նամակներ են ուղարկում հայերին՝ սպառնալով սպանել նրանց երեխաներին: «Այս կապակցությամբ հայերը օգնության համար դիմում են գերմանացի քաղաքական գործիչներին»,- գրում է գերմանական Die Welt- ը:
Թերթը հայտնում է նոյեմբերի 9-ով թվագրված` Գերմանիայի հայկական եկեղեցու եպիսկոպոս Սերոբ Իսախանյանի`Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգի ՆԳ նախարար Հերբերտ Ռոյլի նամակի, ինչպես նաև այլ դաշնային երկրներից իր գործընկերներին ուղղված դիմումների մասին, որոնք եղել են թերթի տրամադրության տակ:
«Ծայրահեղ ազգայնական թուրք-ադրբեջանական շրջանակները փորձում են ռազմական սրացումը որպես պատրվակ օգտագործել հակամարտությունը Եվրոպա բերելու համար` սոցցանցերում սանձազերծելով թշնամական հակահայկական արշավներ և աջակցելով իրենց կողմնակիցներին տեղի հայերի դեմ», գրում է Die Welt- ը: