close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատերազմը պարտվեցինք անպատրաստության եւ անկազմակերպվածության պատճառով. Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ

Քաղաքական

4 Դեկտեմբերի 2020, 21:06
 Պատերազմը պարտվեցինք անպատրաստության եւ անկազմակերպվածության պատճառով. Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ

Մենք պատերազմը հաղթելու հնարավորություն չունեինք. մենք բավարար համալրված չենք եղել 2020 թվականի պատերազմի համար, բավարար պատրաստվածություն չենք ունեցել: Այս մասին Yerevan Today-ին տված հարցազրույցում նշել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը:

Հարցին, թե ի վերջո ինչու մենք պրտվեցինք, նա պատասխանեց. «Անպատրաստության եւ անկազմակերպվածության պատճառով:  Ես կարող եմ ասել, որ կամավորականների, պատրաստակամ մարդկանց պակաս չի զգացվել: Ինձ համար անհասկանալի էր, թե ինչ տեղի ունեցավ եւ չեմ կարծում, որ որեւէ մեկի համար հասկանալի է:

Պատերազմի առաջին օրից ականատես եմ եղել կառավարման համակարգի ձախողումներին: Մենակ մի օրինակ բերեմ, իմ ազգանունը տարբեր ցուցակներում գրված է եղել առնվազն 10 անգամ: Համակարգը չի աշխատել, չի աշխատել կապը: Սա անպատրաստություն է, որի մասին տեղեկացված են եղել բարձրաստիճան պաշտոնյաները: Հայտարարված հայեցակարգերը չեն ապահովվել, եղել են կենտրոնացված պահեստներ, շարասյուներով տեղափոխում, մինչդեռ ըստ պլանի դրանք պետք է լինեն ապակենտրոնացված»,-ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica