close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս իշխանության գոյության ամեն պահը կորստաբեր է, նրանց պատճառով արդեն ՀՀ-ում թե՛ մարդկային, թե՛ տարածքային կորուստներ ենք տալիս. Արծվիկ Մինասյան

Քաղաքական

4 Դեկտեմբերի 2020, 20:26
 Այս իշխանության գոյության ամեն պահը կորստաբեր է, նրանց պատճառով արդեն ՀՀ-ում թե՛ մարդկային, թե՛ տարածքային կորուստներ ենք տալիս. Արծվիկ Մինասյան

Հայրենիքի փրկության շարժումը վերկուսակցական է, համահայկական, դրա տերն ու տնօրենը ժողովուրդն է, և հանրային ճնշումը պետք է այնքան ուժեղանա, որ դավաճան Նիկոլ Փաշինյանին համակարծիք «Իմ քայլը» դաշինքի տրոհում տեղի ունենա. առայժմ Փաշինյանը սոսնձված է աթոռին և իր նեղ շրջապատին փորձում է պահել բացառապես սպառնալիքներով ու խոստումներով: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Նիկոլ Փաշինյանի գործողություններին պետք է տրվեն քրեաիրավական գնահատականներ: Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները համակարծիք են, որ Փաշինյանը չպետք է լինի վարչապետ: Էդմոն Մարուքյանը ներկայացվում է որպես վարչապետի թեկնածու, բայց դա կարող է լինել արտահերթ ընտրությունների ժամանակ, իսկ հիմա հասարակության միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Մինասյանի՝ Նիկոլ Փաշինյանը հայրենիքը զիջելու, հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր վիրավորների թիվ մեկ մեղավորն է. «Իր պաշտոնանկությունից հետո Փաշինյանը չի կարողանալու ազատորեն շրջել փողոցներում: Նրա միակ անվտանգ տարբերակը մեկուսացման մեջ գտնվելն է՝ մինչև դատարանի վճիռը: Այլ հեռանկար՝ որ նա հեռանա երկրից կամ խուսափի պատասխանատվությունից, չի կարող լինել։ Իշխող խմբակցության կողմից սեփական թեկնածու առաջադրելը ևս անընդունելի է, իրենց թիմից ով էլ լինի, չի կարող վիճակը շտկել, նրանք պետք է անցնցում հեռանան»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ այս իշխանության գոյության ամեն պահը կորստաբեր է, արդեն ՀՀ-ում թե՛ մարդկային, թե՛ տարածքային, թե՛ բարոյական կորուստ ենք ունենում, և այդ ճգնաժամը գնալով խորանում է. «Ի տարբերություն 2018-ի՝ այսօր ոչ թե իշխանության, այլ հայրենիքի փրկության խնդիր է դրված։ Իշխանության եկողը պետք է լուրջ համարձակություն, պատասխանատվություն ունենա, այսօր իշխանություն ստանձնելը վառվելուն պատրաստ դիրք է։ Պատգամավորների էական մասը զգալու է վտանգը, որ հայտնվելու է պատմության աղբանոցում, և ընտրելու է արժանապատիվ ուղին։ Միակ ելքը մանդատը պահելով՝ խմբակցությունից դուրս գալն ու Վազգեն Մանուկյանի օգտին քվեարկելն է»:

Արծվիկ Մինասյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանի վարքագիծն արժեզրկել է մեր երեսուն տարիների ձեռքբերումները, նսեմացվել է բոլոր ազատամարտիկների արժանիքը. «Եթե իշխանությունն այսօր չի կարողանում լուծել անգամ նվազագույն խնդիր՝ գերիների ու անհետ կորածների վերադարձի ապահովումը, ի՞նչ իշխանության մասին է խոսքը։ Իմքայլականները պետք է պատասխանեն՝ ինչո՞ւ են առայսօր դավաճան Նիկոլ Փաշինյանի կողքին։ Նրանք ինչ-որ ծրագրեր ունեին՝ բարձր աշխատավարձ և այլն, նրանք ավելին կստանան, եթե այսօր որոշեն պաշտպանել հայրենիքը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica