Եթե ֆրանսիացիներն այդքան շատ են սիրում հայերին, թող Մարսելը տան հայերին. Էրդողանը կրկնել է «փոքր եղբոր» զառանցանքը
Տարածաշրջան

Ֆրանսիան կորցրել է միջնորդի՝ իր ինքնությունը. լրագրողների հետ ճեպացրույցի ընթացքում պնդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մակրոնը Ֆրանսիայի գլխին աղետ է։ Ֆրանսիան Մակրոնի հետ վտանգավոր ժամանակաշրջան է ապրում։ Ֆրանսիան րոպե առաջ պետք է ազատվի «մակրոնյան աղետից»։ Իմ եղբայր Ալիևը ֆրանսիացիներին մի խորհուրդ էր տվե՝լ «եթե այդքան շատ եք սիրում հայերին, տվեք հայերին Մարսել քաղաքը»: Ես էլ եմ նույնը ասում՝ եթե այդքան շատ եք սիրում նրանց, տվեք Մարսելը»,- ասել է նա։