Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 27 403 նոր դեպք
Տարածաշրջան

Ռուսաստանի 83 շրջանում մեկ օրում արձանագրվել է COVID-19-ի 27 403 դեպք։ Այս մասին հայտնել է վարակի տարածման դեմ պայքարի շտաբը։
Վերջին 24 ժամում մահացել է 569 քաղաքացի, հիվանդանոցից դուրս է գրվել 28 901 մարդ:
Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 մլն 402 հազար 949 դեպք, մահացել է 42 176 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 1 մլն 888 հազար 752 է։