ԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագիծը պարունակում է պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ՝ Ս-400-ի համար
Աշխարհ

ԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագծով պատժամիջոցներ են առաջարկվում Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար:
«Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր անց, նախագահը պետք է հինգ կամ ավելի պատժամիջոցներ կիրառի»,- ասվում է փաստաթղթում:
Պատժամիջոցները պետք է ուղղված լինեն Ս-400-ի գնման մեջ ներգրավված թուրք պաշտոնյաների դեմ:
Նախատեսվում է նաև հայտարարել, որ Անկարայի կողմից հակաօդային պաշտպանության ռուսական համակարգերի գնումը «շոշափելի գործարք» է, որը ենթադրում է պատժամիջոցներ, որոնք սահմանված են պատժամիջոցների մասին CAATSA օրենքով: