close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կկանչվի ԱԳՆ Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի կապակցությամբ

Տարածաշրջան

4 Դեկտեմբերի 2020, 11:11
 Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կկանչվի ԱԳՆ Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի կապակցությամբ

Բաքվում Ֆրանսիայի դեսպանը կհրավիրվի Ադրբեջանի արտգործնախարարություն՝ կապված Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից բանաձևի ընդունման հետ, որը կոչ է անում երկրի կառավարությանը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) սատարել է բանաձևին, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բանաձևին կողմ է քվեարկել 188 պատգամավոր, դեմ՝ 3-ը, ձեռնպահ՝ 16-ը: Նոյեմբերի 25-ին նման բանաձև էր  ընդունել Ֆրանսիայի Սենատը:

«Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կկանչվի ԱԳՆ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից անհիմն և կողմնակալ բանաձևի ընդունման կապակցությամբ: Ադրբեջանական կողմի վճռական բողոքը կհանձնվի մյուս կողմի ուշադրությանը»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
23 Հունվարի 2021, 13:55 ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
Հունվարի 23-ի աստղագուշակ
23 Հունվարի 2021, 13:29 Հունվարի 23-ի աստղագուշակ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica