close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյան, քո թույլտվությամբ, ադրբեջանցիները մեր խանութներում մեզ հետ, մեր կողքին առևտուր են անում. Աբրահամյան

Քաղաքական

4 Դեկտեմբերի 2020, 11:00
 Փաշինյան, քո թույլտվությամբ, ադրբեջանցիները մեր խանութներում մեզ հետ, մեր կողքին առևտուր են անում. Աբրահամյան

Համացանցում տասնյակներով տարածվող՝ հայ գերիների մասնակցությամբ դաժան տեսարաններով կադրերի պայմաններում, ադրբեջանցի զինծառայողները ելումուտ են անում հայկական բնակավայրեր, օրինակ, ըստ ականատեսների՝ առևտուր անում Ստեփանակերտի սուպերմարկետներում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ճիշտ է՝ դա տեղի է ունենում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, սակայն դա այս պարագայում քիչ բան է փոխում։

Նիկոլ Փաշինյան, ուրիշ բան չեմ ասում՝ գոնե մի քիչ խիղճ ունե՞ս։

Հասկանում ե՞ս, որ ադրբեջանցի զինծառայողները ստորագրածդ փաստաթղթից հետո էլ մեր հայրենակիցներին կտտանքների, ծաղրի են ենթարկում, սակայն քո գիտությամբ այդ նույն մարդիկ, ասես ոչինչ չի եղել դեմքով, առևտուր են անում մեր խանութներում։

Ստորագրված համատեղ հայտարարությունում տեղ գտած՝ գերիների հետ վերադարձի դրույթը 25 օր է չեն կատարում, իսկ քո թույլտվությամբ և իմացությամբ, նույն ադրբեջանցիները մեր խանութներում մեր հետ, մեր կողքին առևտուր են անում։

Նիկոլ, արժանապատվության, պատվի մասին չգիտես գոնե հասկացի, որ մի օր դա նոր պայթյունի է բերելու։

Դու էլ չես լինելու, բայց քո որոշումների ծանր հետևանքները դեռ շատ ենք զգալու»:

ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
23 Հունվարի 2021, 13:55 ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
Հունվարի 23-ի աստղագուշակ
23 Հունվարի 2021, 13:29 Հունվարի 23-ի աստղագուշակ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica