close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վազգեն Մանուկյանն ի՞նչ է՝ կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է․ Արթուր Վանեցյան

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2020, 17:16
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վազգեն Մանուկյանն ի՞նչ է՝ կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է․ Արթուր Վանեցյան

Վազգեն Մանուկյանը ժամանակավոր կառավարության վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական պատկանելությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ եւ մեկ տարի անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց ինքը չի մասնակցելու եւ չի աջակցելու որեւէ քաղաքական ուժի՝ ըստ Yerkir.am-ի ասաց  «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի նիստից հետո։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են առաջադրել հենց Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։

«Անթերի մարդ չկա: Վազգեն Մանուկյանն ի՞նչ է՝ կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է, հայրենասեր չէ՞, անգրագե՞տ է: Նա մի մարդ է, որը եղել է ՀՀ-ի առաջին վարչապետը, որը եղել է Ղարաբաղ կոմիտեի ղեկավարը, ով բանակաշինության մեջ ունեցել է ամենամեծ լուման: Այսինքն, Վազգեն Մանուկյանի պաշտպանության նախարար դառնալուց հետո մեր բանակը դարձել է կանոնավոր բանակ, ունեցել ենք զինված ուժեր: Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով, ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ եւ լուծել Հայաստանի առջև ծառացած այն դժվարագույն խնդիրները, որոնց մեջ հայտնվել ենք»,-պատասխանեց Արթուր Վանեցյանը:

Վանեցյանը նշեց, որ առաջին քայլն արվեց՝ հայտարարվեց վարչապետի միասնական թեկնածուն, իսկ առաջիկա քայլերի մասին կասվի դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ազատության հրապարակում հրավիրված համապետական հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի ելույթում, որտեղ կներկայացվի առաջիկա անելիքների հստակ ծրագիրը:

Արդյո՞ք աշխատանքներ տարվում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավորների հետ՝ Փաշինյանի պաշտոնանկության հարցով արտահերթ խորհրդարանական նիստ հրավիրելու համար՝ Վանեցյանը պատասխանեց, որ հանրության մեջ կա գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի տեսանկյունից այլևս իրավունք չունի զբաղեցնելու վարչապետի պաշտոնը:

«Այդ մոտեցումը կա նաև խորհրդարանում: Միաժամանակ, պետք է, ի վերջո, նոր վարչապետի ընտրության հարցը լուծեն պատգամավորները: Այսօր իրականում կա այդ պահանջը, որ նոր վարչապետ պետք է լինի: Ուղղակի պետք է մեծացնենք հանրային ճնշման մեխանիզմները և շատ կարճ ժամանակահատվածում ԱԺ-ում եղած պատգամավորները դուրս կգան իրենց ներքին վախերից եւ կքվեարկեն ժողովրդի թեկնածուի օգտին»,-ասաց Վանեցյանը:

Վանեցյանն ասաց, որ շատ արագ  ԱԺ-ն պետք է նախաձեռնի նոր վարչապետի ընտրություններ, որ մեր երկիրը կարողանանք դնել ճիշտ ուղու վրա:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica